Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի նկարիչների միությունում Բանակում չծառայած մարդն իրեն հռչակել է մշտական գերագույն հրամանատար. Գեւորգ Պետրոսյան Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Ֆարմանյան Սահմանադրագետները լռում են Նիկոլյան Սահմանադրության մեջ ընտանիքից հանվում է «կին եվ տղամարդ» ձեւակերպումը. Նաիրա Զոհրաբյան

«ՊԱՅԹՅՈՒՆԸ» ԱԶԴԱՐԱՐԵՑ ԹԱՏՐՈՆԻ ԲԱՑՈՒՄԸ. ՊԱՏԱՆԻ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ԹԱՏՐՈՆՆ 85-ՏԱՐԵԿԱՆ Է

Արխիվ 12-16

«ՊԱՅԹՅՈՒՆԸ» ԱԶԴԱՐԱՐԵՑ ԹԱՏՐՈՆԻ ԲԱՑՈՒՄԸ. ՊԱՏԱՆԻ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ԹԱՏՐՈՆՆ 85-ՏԱՐԵԿԱՆ Է


1929թ. Նոյեմբերի 29-ին  այժմյան Սպայի տանը, Գ Սմիրնովի «Պայթյուն» պիեսի բեմադրությամբ տեղի է ունենում հանրապետության առաջին մանկական` Պատանի հանդիսատեսի թատրոնի հանդիսավոր բացումը: Այսօր Պատանի հանդիսատեի թատրոնը նշում է իր 85-ամյակը, ինչի առթիվ 1997 թվականից թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀԹԳՄ նախագահ ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆՆ իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այսօր իմ ՍԻՐԵԼԻ, իմ ՀԱՐԱԶԱՏ Պատանի հանդիսատեսի թատրոնի ծննդյան տարեդարձն է: Նա դարձավ 85 տարեկան: Որքան մեծություններ ու տաղանդաշատ մարդիկ կերտեցին նրա կենսագրությունը: Քանի սերունդ իր հիշողության մեջ պահեց անմոռանալի հերոսներին: Եվ ինչ տաղանդավոր դերասաններ՝ անկրկնելի ֆանատներ են այսօր պատվով պահպանում ու առաջ տանում թատրոնի պատմությունը: Ես հպարտանում եմ քեզնով իմ հրաշալի կոլեկտիվ»:

Իսկ «Իրավունքի» հետ զրույցում Հ. Ղազանչյանը տեղեկացրեց, որ թատրոնի 85-ամյա հոբելյանը, մեծ շուքով, կտոնեն գարնանը:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ