էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի նկարիչների միությունում Բանակում չծառայած մարդն իրեն հռչակել է մշտական գերագույն հրամանատար. Գեւորգ Պետրոսյան Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Ֆարմանյան Սահմանադրագետները լռում են

ՎԱՀԱՆ ՇԻՐԽԱՆՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՎԵՐԱՄԻԱՎՈՐՎԵԼԸ ԱՐՑԱԽԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՊԵՏՔ Է ՈՐՈՇԻ»

Արխիվ 12-16

ՎԱՀԱՆ ՇԻՐԽԱՆՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ

ՎԵՐԱՄԻԱՎՈՐՎԵԼԸ ԱՐՑԱԽԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՊԵՏՔ Է

ՈՐՈՇԻ»

 

Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանն «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով 1989 դեկտեմբերի մեկի`Հայաստանի ԽՍՀ-ի ու ԼՂ-ի վերամիավորման մասին որոշմանը, այն համարեց կարեւոր պատմական իրադարձություն: Այդ որոշումը ԽՍՀՄ-ի պայմաններում ուներ համախմբող նշանակություն:

Որոշման կյանքի չկոչվելը, ըստ ՊՆ նախկին փոխնախարարի, պայմանավորված էր ԽՍՀՄ-ի քայքայումից հետո սկսված  արցախյան պատերազմով. «ԼՂ-ը պատերազմում  ներկայացավ որպես առանձին միավոր, այդ պատճառով էլ որոշումը կյանքի չկոչվեց»:

Դեկտեմբերի մեկի որոշումը Վահան Շիրխանյանի ՀՀ առաջին իշխանությունները ԽՍՀՄ-ի պայմաններում չէին կարող քայլերն ձեռնարկել այդ որոշումը կյանքի կոչելու համար, քանի որ ոչ հնարավորություն ոչ էլ լծակներ կային: Բայց Մոսկվան այդ որոշմանն ուշադրություն դարձրեց. ստեղծվեց հատուկ կառավարման կոմիտե, որը ինչ-որ քայլեր արեց:

Այնուամենայնիվ, ճի՞շտ էր Արցախի անկախացման ուղիով ընթանալը, թե՞ վերամիավորման որոշումը պետք է կյանքի կոչվեր, քանի որ այսպես, թե այնպես Ադրբեջանը սանձազերծելու էր պատերազմ: Նախկին փոխնախարարը այս հարցին այլ կերպ է  պատասխանում. «Արցախի ժողովուրդը պետք է պահանջի Հայաստանի հետ վերամիավորումը: Հայաստանի հետ վերամիավորումը Արցախի ժողովրդի խնդիրն է»:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ