էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի նկարիչների միությունում Բանակում չծառայած մարդն իրեն հռչակել է մշտական գերագույն հրամանատար. Գեւորգ Պետրոսյան Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Ֆարմանյան Սահմանադրագետները լռում են

ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ ՉՄԵՐԺԵՑ ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԽՆԴՐԱՆՔԸ

Արխիվ 12-16

ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ ՉՄԵՐԺԵՑ ԳԱԼՈՒՍՏ

ՍԱՀԱԿՅԱՆԻ ԽՆԴՐԱՆՔԸ

 

Ազգային Ժողովն այսօր  բուռն քննարկեց  «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի օրինագիծը, որը վերաբերում  է Օսմանյան կայսրության տարածքում հույների, ասորիների, եզդիների եւ այլ ժողովուրդների  ցեղասպանությունը ճանաչելուն: Տիկին Փոստանջյանի խոսքով`  օրինագիծը մինչ խորհրդարան ներկայացնելը ՀՀ կառավարության հետ տարվել է լուրջ աշխատանք: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ հայտարարեց, որ օրինագիծն այնպիսին պետք է լինի, որը բավարարի թե մեզ, թե միջազգային հանրությանը: Ազգային միաբանություն կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը հայտարարեց, որ տիկին Փոստանջյանի նախագիծը խոցելի էր, կան սխալ ձեւակերպումներ:  Ի պատասխան Զարուհի Փոստանջյանն էլ ասաց, որ եթե իր նախագիծը որակով չէ, թող մեծամասնությունը ոչ խոցելի նախագիծ ներկայացնի: Պատգամավորը նաեւ կոչ արեց  մեր քաղաքական օրակարգից հանել հայ-թուրքական արձանագրությունները եւ իրապես գրողի ծոցն ուղարկել:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ հայտարարեց, որ ՀՀԿ-ը կողմ է  Օսմանյան կայսրության տարածքում այլ ժողովուրդների  ցեղասպանությանը ճանաչելուն, բայց օրինագիծը եւս մեկ անգամ պետք է քննարկվի:

Նախկին ԱԳ նախարար <Ժառանգություն> խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը եւս հայտարարեց, որ օրինագծում այնպիսի սխալ ձեւակերպումներ են եղել, որ նման տեսքով օրինագծի ընդունումը ԱԺ-ին ծիծաղելի վիճակի մեջ կդներ:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը խնդրեց Զարուհի Փոստանջյանին այս պահին հանել օրակարգից այդ օրինագիծը նորից քննարկելու ու ուսումնասիրելու նպատակով: <Հուսամ` խնդրանքս չեք մերժի, առավելեւս որ մենք  կողմ ենք ձեր գաղափարին>: Որքան էլ զարմանալի է, տիկին Փոստանջյանը տեղի տվեց եւ օրակարգից հանեց  նախագիծն այն ակնկալիքով, որ պատգամավորները գրավոր  կուղարկեն իրեն իրենց առաջարկները:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ