էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի նկարիչների միությունում Բանակում չծառայած մարդն իրեն հռչակել է մշտական գերագույն հրամանատար. Գեւորգ Պետրոսյան Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Ֆարմանյան Սահմանադրագետները լռում են

ՍՏԵՓԱՆ ՍԱՖԱՐՅԱՆԻՑ «ՄԱՐՇՐՈՒՏՆՈՒ» ԳԻԾ ԵՆ ՊԱՀԱՆՋԵԼ. ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ

Արխիվ 12-16

ՍՏԵՓԱՆ ՍԱՖԱՐՅԱՆԻՑ «ՄԱՐՇՐՈՒՏՆՈՒ» ԳԻԾ ԵՆ

ՊԱՀԱՆՋԵԼ. ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ

 

ԱԺ-ը շարունակում է  քառօրյայի իր աշխատանքը: Խորհրդարանը քննարկում է ընտրական օրենսգրքում փոփոխություններ անելու մասին օրինագիծը: Ելույթով հանդես եկավ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը, ով դրական խոսքեր հղեց ու գովաբանեց ՀՀԿ պատգամավոր Արայիկ Հովհաննիսյանին ՏԻՄ համակարգը կայացնելու համար: Պրն Պողոսյանի գովեստի խոսքերը սրանով չավարտեց. նա ողջունեց Արայիկ Հովհաննիսյանին, որ նա հիսուն տարեկանում այդքան եռանդուն է: Պրն Հովհաննիսյանը տեղից նստած ամոթխած ձեւով էլ շնորհակալություն հայտնեց:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը, մեծամասնական ընտրակարգի անարդյունավետության մասին, հիշեց իր կուսակից Ստեփան Սաֆարյանի երկու տարի առաջ նախընտրական արշավը, երբ պրն Սաֆարյանից քաղաքացիները վերջինիս հարցրել են. «Այ էստեղ մարշրուտնու գիծ բերելո՞ւ ես»: Ասել է թե`մեծամասնական ընտրակարգը միայն  նման կենցաղային հարցերի բարձրացումով ու դրանց լուծոմով է սահմանափակվում:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ