էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի նկարիչների միությունում Բանակում չծառայած մարդն իրեն հռչակել է մշտական գերագույն հրամանատար. Գեւորգ Պետրոսյան Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Ֆարմանյան Սահմանադրագետները լռում են

ՎԱԶԳԵՆ ԿԱՐԱԽԱՆՅԱՆ. «ԴԵԿՏԵՄԲԵՐԻ ՄԵԿԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԿՅԱՆՔԻ ԿԿՈՉՎԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԶՈՐԱՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ»

Արխիվ 12-16

ՎԱԶԳԵՆ ԿԱՐԱԽԱՆՅԱՆ. «ԴԵԿՏԵՄԲԵՐԻ ՄԵԿԻ ՈՐՈՇՈՒՄԸ

ԿՅԱՆՔԻ ԿԿՈՉՎԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԶՈՐԱՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ»

 

ՀՀԿ պատգամավոր Վազգեն Կարախանյանն «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով 1989թ.-ի դեկտեմբերի մեկի` Հայաստանի ԽՍՀ-ի ու ԼՂ-ի վերամիավորման մասին որոշման պատմական նշանակությանը, ասաց, որ այդ որոշումը բխում էր մեր ժողովրդի շահերից: Այդ որոշման կյանքի չկոչվելուն, ըստ պատգամավորի, խոչընդոտեց արտաքին աշխարհը` քաղաքական ինչ-ինչ նկատառումներից ելնելով. «Ես կցանկանայի, որ դեկտեմբերի մեկի որոշումը կյանքի կոչվի, քանի որ Արցախը Հայաստանի  մի մասն է»:

Վազգեն Կարախանյանը համաձայն չէ այն տեսակետին, որ ՀՀ առաջին իշխանությունները պատշաճ ուշադրություն չդարձրին  դեկտեմբերի մեկի որոշմանը:

Որպես դիվանագիտական հաղթաթուղթ` Հայաստանի ԽՍՀ-ի ու ԼՂ-ի վերամիավորման մասին որոշումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում  Վազգեն Կարախանյանի խոսքով՝ չենք կարող օգտագործել: «Բայց անկախ այն հանգամանքից, որ Արցախն առանձին հանրապետություն է, միեւնույնն է, ԼՂՀ եւ ՀՀ-ը  մեկ միասնական ամբողջություն են»,- կարծում է պատգամավորը, ապա հավելում. «Երբ կհզորանանք, Արցախն ու Հայաստանը կմիավորվեն»:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ