էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի նկարիչների միությունում Բանակում չծառայած մարդն իրեն հռչակել է մշտական գերագույն հրամանատար. Գեւորգ Պետրոսյան Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Ֆարմանյան Սահմանադրագետները լռում են

ԲՀԿ-Ը ԴԱՆԴԱՂ Է ՇՏԱՊՈ՞ՒՄ, ԹԵ՞ ԵՏՄ-ի ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ «ՆԻԽՏ»

Արխիվ 12-16

ԲՀԿ-Ը ԴԱՆԴԱՂ Է ՇՏԱՊՈ՞ՒՄ, ԹԵ՞ ԵՏՄ-ի

ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ «ՆԻԽՏ»


 

ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը, «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով  Հայաստանի` ԵՏՄ-ի անդամակցության վերաբերյալ  ԲՀԿ-ի միասնական դիրքորոշում չունենալուն, ասաց, որ կուսակցության դիրքորոշումն առաջիկայում պարզ կլինի: Երբ խմբակցությունները կհայտնեն իրենց դիրքորոշումը, այն ժամանակ էլ ԲՀԿ-ն կհայտնի իր տեսակետը:

Պրն Մելքումյանն ամբողջությամբ ծանոթացել է ԵՏՄ-ի պայմանագրին ու իր մտահոգությունները հնչեցրել է տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում: «Գնաճային սցենարներն են ինձ մտահոգում: Երկրորդ ենթադրենք, եթե ՌԴ-ը չի կատարում կամ մասնակի է կատարում ԱՀԿ-ի հանդեպ ունեցած իր պարտավորությունները, ապա ո՞վ պետք է դրա դիմաց փոխհատուցի, Հայաստա՞նը, թե՞ ՌԴ-ը: Իմ այս հարցին պատասխանել են, որ ԵՏՄ-ն է փոխհատուցելու: Մյուս խնդիրը, որի պատասխանը ես դեռ չունեմ, հետեւյալն է արդյոք  ռուսական ներդրումները կավելանան, թե ոչ` հաշվի առնելով, որ Ռոսնեֆտի ու Հարավկովկասյան երկաթուղի ընկերությունների նեդրումների բացակայությունը»,- մանրամասնեց պատգամավորը:

Ի դեպ, խորհրդարանում ԵՏՄ-ի անդամակցության վերաբերյալ  պայմանագրի քննարկմանը ԲՀԿ պատգամավորները, բացառությամբ Տիգրան Ուրիխանյանի ու Միքայել Մելքումյանի, դահլիճում չէին: Իսկ վերոնշյալ պատգամավորներն էլ   քննարկման  գրեթե ամբողջ  ժամանակ զրուցում էին, հավանաբար, ԵՏՄ-ից ավելի կարեւոր հարցերի շուրջ:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ