Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև

ՎԱՀԱՆ ՇԻՐԽԱՆՅԱՆ. "ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՎԵՐԱՄԻԱՎՈՐՎԵԼԸ ԱՐՑԱԽԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՊԵՏՔ Է ՈՐՈՇԻ"

Արխիվ 12-16

ՎԱՀԱՆ ՇԻՐԽԱՆՅԱՆ. "ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՎԵՐԱՄԻԱՎՈՐՎԵԼԸ ԱՐՑԱԽԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՊԵՏՔ Է ՈՐՈՇԻ"

Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանն "Իրավունքի" հետ զրույցում անդրադառնալով 1989 դեկտեմբերի 1-ի` Հայկական ԽՍՀ-ի ու ԼՂ-ի վերամիավորման մասին որոշմանը, այն համարեց կարեւոր պատմական իրադարձություն: Այդ որոշումը ԽՍՀՄ-ի պայմաններում ուներ համախմբող նշանակություն:
Որոշման կյանքի չկոչվելը, ըստ ՊՆ նախկին փոխնախարարի, պայմանավորված էր ԽՍՀՄ-ի քայքայումից հետո սկսված  արցախյան պատերազմով. "ԼՂ-ն պատերազմում  ներկայացավ որպես առանձին միավոր, այդ պատճառով էլ որոշումը կյանքի չկոչվեց":
Ըստ Վահան Շիրխանյանի, ՀՀ առաջին իշխանությունները ԽՍՀՄ-ի պայմաններում չէին կարող քայլեր ձեռնարկել` այդ որոշումը կյանքի կոչելու համար, քանի որ ոչ հնարավորություն, ոչ էլ լծակներ կային: Բայց Մոսկվան այդ որոշմանն ուշադրություն դարձրեց. ստեղծվեց հատուկ կառավարման կոմիտե, որը ինչ-որ քայլեր արեց:
Այնուամենայնիվ, ճի՞շտ էր Արցախի անկախացման ուղիով ընթանալը, թե՞ վերամիավորման որոշումը պետք է կյանքի կոչվեր, քանի որ այսպես, թե այնպես Ադրբեջանը սանձազերծելու էր պատերազմ: Նախկին փոխնախարարը այս հարցին այլ կերպ է  պատասխանում. "Արցախի ժողովուրդը պետք է պահանջի Հայաստանի հետ վերամիավորումը: Հայաստանի հետ վերամիավորումը Արցախի ժողովրդի խնդիրն է":

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ