Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան ՀՀ-ում ներդրվել են էներգիայի պահեստավորման գործունեության կարգավորման մեխանիզմներ Արթուր Դանիելյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ազատ կարձակվի այսօր երեկոյան Յունիբանկն ըմբիշներին հանձնել է դրամական պարգևներ և պրեմիում քարտեր Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

ԲՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՉԻ՞ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ

Արխիվ 12-16

ԲՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՉԻ՞ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ

 

 

ԲՀԿ պատգամավոր Արայիկ Աղաբաբյանից «Իրավունքը» պարզեց՝ կո՞ղմ է, թե՞ դեմ Հայաստանի՝ ԵՏՄ-ի անդամակցությանը: Արայիկ Աղաբաբյանն ասաց, որ շատ խորը հարց է, որին մի քանի նախադասությամբ պատասխանել հնարավոր չէ: Բացի այդ՝ ինքը դեռ չի հասցրել ամբողջությամբ ծանոթանալ ԵՏՄ-ի անդամակցության պայմանագրին ու վերջնական կարծիք ձեւավորել: «Քվեարկությունս ցույց կտա իմ դիրքորոշումը»,- եզրափակեց ԲՀԿ պատգամավորը:

Ի դեպ, ԱԺ-ում շրջանառվող  լուրերի համաձայն՝ ԲՀԿ պատգամավորը չի մասնակցելու ԵՏՄ-ի անդամակցության պայմանագրի վավերացման քվեարկությանը: Իսկ թե որքանով են  լուրերը հավաստի, ցույց կտա ժամանակը:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ