Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի նկարիչների միությունում Բանակում չծառայած մարդն իրեն հռչակել է մշտական գերագույն հրամանատար. Գեւորգ Պետրոսյան Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Ֆարմանյան Սահմանադրագետները լռում են Նիկոլյան Սահմանադրության մեջ ընտանիքից հանվում է «կին եվ տղամարդ» ձեւակերպումը. Նաիրա Զոհրաբյան

"ԵՌՅԱԿԻ" "ԴԻԼԽՈՐ ՌԱԲԻՍ" ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Արխիվ 12-16

"ԵՌՅԱԿԻ" "ԴԻԼԽՈՐ ՌԱԲԻՍ" ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

"Իրավունքը" երեկ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանից փորձեց պարզել` կո՞ղմ է, թե՞ դեմ  Հայաստանի` ԵՏՄ-ի անդամակցությանը: Վերջինս ասաց, որ հարցի պատասխանը  կերեւա իր քվեարկությամբ: "Ոչ մի հարցի չեմ պատասխանելու",- անտրամադիր ու կտրուկ ասաց  Վահե Հովհաննիսյանը, ով այսօր առավոտյան, ի դեպ, բավական բարձր տրամադրությամբ էր եկել խորհրդարան: Բայց ինչպես  պատգամավորը խոստովանեց` կեսօրից հետո տրամադրությունն ընկել է:
Ի դեպ, Վահե Հովհաննիսյանի հետ` դեմքի մտահոգ արտահայտությամբ, խորհրդարանի դահլիճից դուրս եկան ԲՀԿ-ական Ստեփան Մարգարյանն ու ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
"Էդ ի՞նչ է եղել",- Լեւոն Զուրաբյանին անտրամադիր դիմեց Վահե Հովհաննիսյանը: ՀԱԿ խմբակցության ղեկավարի ցածրաձայն պատասխանը լսելի չէր, բայց տեսանելի էր ԲՀԿ պատգամավորների հետ Լեւոն Զուրաբյանի մուտքը այն միջանցք, որտեղ գտնվում են ԲՀԿ պատգամավորների աշխատասենյակները: Հավանաբար, մինչ դեկտեմբերի 10-ի հանրահավաքը, "եռյակում"  անկումային տրամադրություններ են:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ