Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի նկարիչների միությունում Բանակում չծառայած մարդն իրեն հռչակել է մշտական գերագույն հրամանատար. Գեւորգ Պետրոսյան Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Ֆարմանյան Սահմանադրագետները լռում են Նիկոլյան Սահմանադրության մեջ ընտանիքից հանվում է «կին եվ տղամարդ» ձեւակերպումը. Նաիրա Զոհրաբյան

ԶԱՊԻ ԳՈԾՈՎ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՉԵԽԱԿԱՆ ՔՐԳՈՐԾԻՆ

Արխիվ 12-16

ԶԱՊԻ ԳՈԾՈՎ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՉԵԽԱԿԱՆ ՔՐԳՈՐԾԻՆ

"Օրենքով գող" Անդրանիկ Սողոյանիª Զապի կալանքի որոշումը բողոքարկվել է: "Հիմա սպասում ենք, որպեսզի Չեխիայից ուղարկվեն քրեական գործի նյութերը",- մեզ հետ զրույցում ասաց "օրենքով գողի" փաստաբան ՎԱՀԱԳՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ:


ԿԱԽԱՂԱՆ
ԱՍՏԻՃԱՆԱՀԱՐԹԱԿՈՒՄ

Մայրաքաղաքի Ուլնեցու փողոցում 62/1 շենքի 36-ամյա մի բնակչի դին հայտնաբերվել էր աստիճանահարթակում կախված: Դեպքը տեղի էր ունեցել ձմռան առաջին օրը: Այլ տեղեկություններ` հավանական ինքնասպանության այդ դեպքի մասին չեն հրապարակվել:


ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ

Շուրջ մեկ ամիս առաջ` նոյեմբերի 10-ի լուսադեմին, Արարատի մարզային վարչության ոստիկանն իր եղբոր հետ ծեծել էր ոչ ոստիկան երկու եղբայրների, կոտրել նրանց
Մերսեդեսի արեւի պաշտպանիչները, փախցրել ավտոմեքենան ու թալանել այն: "Իրավապահ" եղբայրներով արդեն զբաղվում են Հատուկ քննչականի մասնագետները` ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ (ծեծը), 177-րդ (գողությունը), 183-րդ (ավտոմեքենային կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալն առանց հափշտակելու նպատակի), 185-րդ (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) հոդվածներով հարուցված քրեական գործի շրջանակներում:


ԴԱՆԱԿԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբերի 29-ի կեսգիշերին Երեւանի Ջիվանու փողոցում 20-ամյա մի երիտասարդ դանակահարել էր 1977 թ. ծնված տղամարդու: Ըստ ոստիկանության` բացատրական աշխատանքների շնորհիվ դանակահարողը ներկայացել էր բաժին եւ ներկայացրել հանցագործության գործիք դանակը: Տուժածը, գոտկային շրջանի ծակած-կտրած վերքով,  գտնվում է հիվանդանոցում:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ