Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի նկարիչների միությունում Բանակում չծառայած մարդն իրեն հռչակել է մշտական գերագույն հրամանատար. Գեւորգ Պետրոսյան Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Ֆարմանյան Սահմանադրագետները լռում են Նիկոլյան Սահմանադրության մեջ ընտանիքից հանվում է «կին եվ տղամարդ» ձեւակերպումը. Նաիրա Զոհրաբյան Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը

ՄԱՀ` ՄԱՅՐԱՆԱԼՈՒՑ 15 ՕՐ ՀԵՏՈ

Արխիվ 12-16

ՄԱՀ` ՄԱՅՐԱՆԱԼՈՒՑ 15 ՕՐ ՀԵՏՈ

Օրերս` մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կենտրոն հանդիսացող Ստրասբուրգում մահացել էր երիտասարդ հայուհի Ռուզաննան: Մահվան պաշտոնական պատճառը սրտի արատն էր: Առջեւում է դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, իսկ ներկայումս առկա է մահացածի մոր անհամաձայնությունը` դստեր մահվան պատճառին: Կինը ծննդաբերել էր կեսարյան հատումով, եւ կասկածների տեղիք է տալիս այն հանգամանքը, որ վիրահատությունը կատարելուց առաջ առաջադեմ Ֆրանսիայում չէին պարզել մայրացող կնոջ սրտի վիճակը...


ՍԿԶԲՈՒՄ ՍՏԱՄՈՔՍԸ, ՀԵՏՈ ԱՇԽԱՏԱՆՔԸ

Տամբովի մարզի 43-ամյա բնակիչը գնացել էր ծովափնյա Անապա աշխատելու համար: Նրա հիմնական աշխատանքը ոստիկանները դեռ չեն պարզել, սակայն վստահ կարելի է ասել, որ ճաշի ընդմիջումը նա բաց չէր թողնում ոչ մի հանգամանքում:
Դեկտեմբերի 2-ին տղամարդը դուրս էր եկել "աշխատանքի" եւ մտել էր քաղաքի միկրոշրջանի շենքերից մի բնակարան: Տանը ոչ ոք չկար. այցելուն դա ստուգել էր: "Աշխատանքը" սկսվել էր խոհանոցիցª նախաճաշ պատրաստելուց: Կշտանալովª տղամարդն այցելել էր բնակարանի մյուս սենյակները ու հայտնաբերել էր տանտիրուհու պայուսակըª 5000 ռուբլով: Տղամարդու ստամոքսը կրկին ներկայացրել էր իր պահանջները, եւ նա գնացել էր խանութ, գնել միս եւ օղի, վերադարձել էր բնակարան, կերել-խմել էր ու... քնել: Արթնանալովª անցել էր իր այցելության հիմնական նպատակինª գողությանը: Հենց այդ պահին էլ ներս էր մտել տանտիրուհինª իր կողմից հրավիրված ոստիկանների հետ: Կերած-խմած գողը հայտնվել էր մեկ այլ վայրում, որտեղ նրա հետ արդեն սկսել էին աշխատել քննիչները: Ընդհանուր առմամբ, գողի այդ օրվա աշխատանքի տեւողությունը կազմել էր... 10 ժամ:

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ