Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի նկարիչների միությունում Բանակում չծառայած մարդն իրեն հռչակել է մշտական գերագույն հրամանատար. Գեւորգ Պետրոսյան Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Ֆարմանյան Սահմանադրագետները լռում են Նիկոլյան Սահմանադրության մեջ ընտանիքից հանվում է «կին եվ տղամարդ» ձեւակերպումը. Նաիրա Զոհրաբյան Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը

ՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ` ՓԱՇԻՆՅԱՆԻՆ. «ԳՆԱԼ ԻՄՊԻՉՄԵՆՏԻ` ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ՊԱՀԵԼ ՆԱԽԱԳԱՀԻ ԱԹՈՌԸ»

Արխիվ 12-16

ՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ` ՓԱՇԻՆՅԱՆԻՆ. «ԳՆԱԼ ԻՄՊԻՉՄԵՆՏԻ`

ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ՊԱՀԵԼ ՆԱԽԱԳԱՀԻ ԱԹՈՌԸ»

 

ՀԱԿ խմբակցության պատգամավոր  Նիկոլ Փաշինյանի` Սերժ Սարգսյանի պաշտոնանկության գործընթացին չմիացավ նաեւ ընդդիմություն համարվող ՀՅԴ-ը: «Իրավունքը» ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանից հետաքրքրվեց`  արդյոք ՀՅԴ-ը, չմիանալով Փաշինյանի նախաձեռնությանը, անուղղակիորեն  չսատարեց իշխանությանը: «Ինչու այդ հարցը չեք տալիս ուրիշներին`նրանց, որոնք անհապաղ իշխանափոխության ջատագովն էին»,- պատասխանեց Ա. Ռուստամյանը:

ՀՅԴ խմբակցության ղեկավարը պարզաբանում է` Փաշինյանի նախաձեռնությունը դաշնակցության հայեցակարգի ու ծրագրի հետ որեւէ առնչություն չունի: «Մենք ասում ենք հրաժարվենք ընդհանրապես նախագահի աթոռից: Իսկ իմպիչմենտի գնալով` նշանակում է պահել նախագահի աթոռը: Հիմա էլ արտահերթ ընտրություններ լինեն, ժողովուրդը քառասուն օրվա մեջ չհասկանա ինչ կլինի: Գա չորրորդ նախագահը, որոշ ժամանակ անց սկսվի  նրա պաշտոնանկության գործընթացը»,- մանրամասնեց խմբակցության ղեկավարը:

Ինչ վերաբերում է տարածված այն կարծիքին, թե ՀԱԿ պատգամավորը  իր նախաձեռնությամբ գաղտնազերծեց ընդդիմադիր ուժերին, դաշնակցության խմբակցության ղեկավարի խոսքով հասարակությունը թող որոշի, թե ով է ընկել լյուստրացիայի տակ:

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ