Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի նկարիչների միությունում Բանակում չծառայած մարդն իրեն հռչակել է մշտական գերագույն հրամանատար. Գեւորգ Պետրոսյան Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Ֆարմանյան Սահմանադրագետները լռում են Նիկոլյան Սահմանադրության մեջ ընտանիքից հանվում է «կին եվ տղամարդ» ձեւակերպումը. Նաիրա Զոհրաբյան Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը

ԱԴՐԲԵՋԱՆԱԳԵՏ. "ՀՀ-Ն ԵՎ ԼՂՀ-Ն ՈՒՂԻՂ ՔԱՅԼԵՐՈՎ ԳՆՈՒՄ ԵՆ ԴԵՊԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՆՊԱՏԱԿԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԸ"

Արխիվ 12-16

ԱԴՐԲԵՋԱՆԱԳԵՏ. "ՀՀ-Ն ԵՎ ԼՂՀ-Ն ՈՒՂԻՂ ՔԱՅԼԵՐՈՎ ԳՆՈՒՄ ԵՆ ԴԵՊԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՆՊԱՏԱԿԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԸ"

Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ ԳՐԻԳՈՐԻ ԱՅՎԱԶՅԱՆԸ "Իրավունքի" հետ զրույցում անդրադառնալով 1989 թ. դեկտմբերի 1-ի` Հայաստանի ԽՍՀ-ի ու Լեռնային Ղարաբաղի վերամիավորման որոշմանը` ասաց, որ այն հիմա էլ արդիական է: "Այդ որոշումն արդիական  է նաեւ այսօր ու ճակատագրական էր այն ժամանակ`  նաեւ ադրբեջանահայերի համար: Այդ որոշումը հայ ժողովրդի իղձերի մարմնավորումն է",- ասաց ադրբեջանագետը:
Պրն Այվազյանի խոսքով` ցավոք, այդ որոշումը մինչ այսօր կյանքի չի կոչվել. "ՀՀ-ն եւ ԼՂ-ն ուղիղ քայլերով  գնում են դեպի այդ որոշման մեջ ամրագրված նպատակի իրագործմանը` միջազգային  օրենքներին համահունչ: Ադրբեջանը գնալով վարկաբեկվում է, իսկ Արցախն ավելի մեծ շանսեր է ստանում` միջազգային առումով ճանաչվելու: Երբ Արցախը կճանաչվի  միջազգային հանրության կողմից, որոշ ժամանակ անց Արցախում նորից կվերահաստատվի դեկտեմբերի 1-ի որոշումը, այն է` ԼՂ-ն ու ՀՀ-ն  մեկ միասնական մարմին են":
Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահը վստահ է, որ  մեր սերունդը կհասցնի տեսնել այդ որոշման կյանքի կոչվելը:
Արդյոք ՀՀ առաջին իշխանությունները  դեկտեմբերի 1-ի որոշմանը ուշադրություն դարձրին եւ  օգտագործեցին որպես դիվանագիտական հաղթաթուղթ: Ժամանակին փորձ արվեց գնալ վերամիավորման ուղիով, որի համար մեծ գին վճարեցին Հայաստանն ու Արցախը, նաեւ ադրբեջանահայությունը: "Բայց որոշ ժամանակ անց շեղվեցին այդ ճանապարհից` ՀՀ-ի իշխանությունները հետ կանգնեցին  վերամիավորման որոշումից, քանի որ Ադրբեջանը  հայտարարեց, որ Հայաստանն իբր  տարածքային պահանջներ ունի իր նկատմամբ",- մանրամասնեց պրն Այվազյանը:
Այվազյանը վստահ է` հիմա էլ ուշ չէ դեկտեմբերի 1-ի որոշումը կյանքի կոչելու, քանի որ այն իր օրինականությունը չի կորցրել:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ