Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի նկարիչների միությունում Բանակում չծառայած մարդն իրեն հռչակել է մշտական գերագույն հրամանատար. Գեւորգ Պետրոսյան Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Ֆարմանյան Սահմանադրագետները լռում են Նիկոլյան Սահմանադրության մեջ ընտանիքից հանվում է «կին եվ տղամարդ» ձեւակերպումը. Նաիրա Զոհրաբյան

ԲԱՅՑ ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԹՈՒՆԱՎՈՐՎԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԱՐԳԵԼՎԱԾ ՄՍԱՄԹԵՐՔՈՎ ԿԵՐԱԿՐԵԼ

Արխիվ 12-16

ԲԱՅՑ ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԹՈՒՆԱՎՈՐՎԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԱՐԳԵԼՎԱԾ
ՄՍԱՄԹԵՐՔՈՎ ԿԵՐԱԿՐԵԼ


Եղվարդի մանկապարտեզի երեխաների զանգվածային թունավորման հավանական պատճառ է դեռ համարվում "Մուշ" ՍՊԸ-ի նրբերշիկը: Բայց կա նաեւ ՀՀ առողջապահության նախարարի 12.08.2013թ. թիվ 42-Ն հրամանը, որով նախադպրոցական ուսումնական հաստատություններում չի թույլատրվում օգտագործել երշիկեղեն:
Եթե արգելված է, ապա ինչպե՞ս է նրբերշիկը, անկախ նրանից, թե ով է արտադրողը, հայտնվել մանկապարտեզում: Չէ՞ որ դա ենթադրում է գնման գործընթաց, այսինքնª պայմանագրերի կնքում, այդ նպատակով` ֆինանսական հատկացումներ: Մինչդեռ, եթե խոսքը նախարարի հրամանով արգելված ապրանքի մասին է, ապա այն պետք է, որ չկարողանար նման ընթացակարգերով անցնել: Հարցի պատասխանը փորձեցինք պարզել նախ` մանկապարտեզի տնօրեն Մարիետա Մանուկյանից, ով, սակայն, լսելով հարցը, հրաժարվեց պատասխանել, ասելով, որ իրեն հարմար չէ, եւ չի էլ կարող ասել, թե երբ հարմար կլինի` մեր հարցերին պատասխանել: Դրանից հետո տիկին Մանուկյանն անջատեց հեռախոսը, ըստ երեւույթին, որպեսզի այլեւս չզանգենք եւ չտանք վերոնշյալ հարցը, որի պատասխանին` որպես տնօրեն, նա հաստատ տիրապետում է:
Իսկ "Մուշ" ՍՊԸ-ի սեփականատեր Բորիս Ներսիսյանը շատ հետաքրքիր բացատրություն տվեց. "Մենք մատակարարում ենք էդ ապրանքը մեկ այլ կազմակերպության, որն իր հերթին մատակարարել է մանկապարտեզին... Մեր ընկերությունը նման պատվեր է ստացել, մենք չենք համոզել, որպեսզի մեզանից գնեն":
Կարծես թե, նրբերշիկի պատմության շուրջ կենացները սկսում են քաղցրանալ: Դե ուրեմն, այս ուղղությամբ մեր ուսումնասիրությունները դեռ կշարունակենք:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ