Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի նկարիչների միությունում Բանակում չծառայած մարդն իրեն հռչակել է մշտական գերագույն հրամանատար. Գեւորգ Պետրոսյան Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Ֆարմանյան Սահմանադրագետները լռում են Նիկոլյան Սահմանադրության մեջ ընտանիքից հանվում է «կին եվ տղամարդ» ձեւակերպումը. Նաիրա Զոհրաբյան Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ Է ԱՅՑԵԼԵԼ ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ

Արխիվ 12-16

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ Է ԱՅՑԵԼԵԼ ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐԸ



նախարար Ս. Կարապետյանն այցելել է Կոտայքի մարզ: ՀՀ Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանը և ՀՀ Գյուղատնտեսության նախարարը իենց շրջայցը սկսել են Մայակովսկի համայնքում գործող խոզաբուծական համալիր: <<Յազիչյան>> ՍՊԸ-ին պատկանող խոզաբուծական ֆերմայի պատասխանատուները ներկայացրել են ընկերության գործունեության հիմնական ուղղությունները, անդրադարձ կատարել իրենց կողմից հիմնադրված տնտեսության զարգացման հեռանկարներին:
<<Յազիչյան>> ՍՊԸ-ում Կոտայքի մարզպետին ու Գյուղատնտեսության նախարարին ներկայացվել են գերմանական տեխնոլոգիաներով ներդրված ավտոմատացված համակարգերի կիրառման մանրամասները, որոնց միջոցով կազմակերպվում են տարածքի օդափոխության, կենդանիների կերակրման և այլ բնույթի աշխատանքներ:
Խոզաբուծական ֆերման այս պահին ունի շուրջ 600 խոզեր, 70 գլուխ մայրական կազմով: Ֆերմայի գործունեության ծավալների ընդլայնման նպատակով այս պահին իրականացվում է նոր համալիր-կոմպլեքսի շինարարություն, որի արդյունքում նախատեսվում է մայրական կազմը հասցնել գրեթե 120-ի և ունենալ տարեկան շուրջ 70 տոննայի չափով մսամթերքի արտադրություն:


Այնուհետև նրանք եղել են Մայակովսկի համայնքում նոր կառուցված սառնարան-սպանդանոցում: <<ԶՕՐ>> ՍՊԸ-ին պատկանող այս համալիրը կառուցվել է Միավորված ազգերի կազմակերպության Պարենի և գյուղատնտեսության ծրագրի շրջանակներում, որտեղ նախատեսված է յուրաքանչյուր հերթափոխի համար ունենալ շուրջ 12-15 աշխատատեղ:
Կոտայքի մարզպետն ու Գյուղատնտեսության նախարարն այցելել են նաև Զովք համայնքում գործող <<Չանախ>> կաթնամթերքի վերամշակման կոմբինատ, ծանոթացել ընկերության գործունեությանը, զրուցել պատասխանատուների հետ և շրջայց կատարել կոմբինատում:


Այս ձեռնարկությունը ևս ունի զարգացման հեռանկարային ծրագրեր, որոնց արդյունքում նախատեսվում է ընդլայնել կաթնամթերքի վերամշակման ծավալները:
Ս. Կարապետյանի մարզային այցելության ընթացքում քննարկվել են նաև գյուղատնտեսական տարվա մարզային ցուցանիշները, անդրադարձ է կատարվել հաջորդ տարվա ընթացքում ոլորտում նախատեսվող հիմնական ծրագրերին ու անելիքներին:

 

ՇԱՀԱՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ