Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի նկարիչների միությունում Բանակում չծառայած մարդն իրեն հռչակել է մշտական գերագույն հրամանատար. Գեւորգ Պետրոսյան Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Ֆարմանյան Սահմանադրագետները լռում են Նիկոլյան Սահմանադրության մեջ ընտանիքից հանվում է «կին եվ տղամարդ» ձեւակերպումը. Նաիրա Զոհրաբյան Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը

ՍՅՈՒՆԵՑԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՄԱՐԶՊԵՏՒ ՊԱՇՏՈՆԻ ԱԽՈՐԺԱԿ ՈՒՆԻ ԵՎ ՈՉ ՄԻԱՅՆ

Արխիվ 12-16

ՍՅՈՒՆԵՑԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՄԱՐԶՊԵՏՒ ՊԱՇՏՈՆԻ

ԱԽՈՐԺԱԿ ՈՒՆԻ ԵՎ ՈՉ ՄԻԱՅՆ

 

ՀՀԿ  սյունեցի պատգամավոր Արմեն Կարապետյանը, ով   Սյունիքի մարզպտ  Սուրեն Խաչատրյանի խորհրդարական էր, «Իրավունքի» հետ զրույցում  չցանկացավ որեւէ  գնահատական տալ մարզպետի աշխատանքից:  Պատգամավորը փորձեց խուսափել հարցից, բայց երբ պնդեցինք մեր հարցադրումը, պրն Կարապետյանը տեղի տվեց  ու ասաց, որ մարզպետի աշխատանքը  գնահատում է  կառավարությունն ու վարչապետը:

Սյունեցի պատգամավորին հիշեցրինք` ցանկացած պաշտոնյայի աշխատանք գնահատում է առաջին հերթին ժողովուրդը: «Իսկ կա՞ էնպիսի մի օրենք, ըստ որի` ժողովուրդը պետք  է գնահատի  պաշտոնյայի աշխատանքը»,- ասաց պատգամավորը մոռանալով, որ օրենքը չէ, որ պետք է թույլ տա կամ թույլ չտա  քաղաքացուն պաշտոնյայի աշխատանքը գնահատել

Սուրեն Խաչատրյանի նախկին խորհրդականը պարզվում է պաշտոնից չէր հրաժարվի: «Ես երկար ճանապարհ եմ անցել, բազմաթիվ  ձեռնարկությունների ղեկավար եմ եղել: Ցանկացած պաշտոն պատրաստ եմ ստանձնել լինի ղեկավար, լինի նախարար, մարզպետ, քաղաքապետ»,- ասաց  պատգամավորը:

- Կցանկանայի՞ք Սուրեն Խաչատրյանի  փոխարեն Ձեզ նշանակեին Սյունիքի մարզպետի պաշտոնում:

- Ես չեմ ասում ինչ-որ մեկի տեղն աշխատեմ: Նման ցանկություն չեմ հայտնել: Դուք ինձ հարցնում եք, թե որտեղ եմ ինձ տեսնում, ես էլ ասում եմ:

- Իսկ նախագահի պաշտոնում ձեզ տեսնում եք:

- Չէ:

- Իսկ վարչապե՞տ:

- Վարչապետն իր տեղում շատ լավ էլ աշխատում է:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ