Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի նկարիչների միությունում Բանակում չծառայած մարդն իրեն հռչակել է մշտական գերագույն հրամանատար. Գեւորգ Պետրոսյան Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Ֆարմանյան Սահմանադրագետները լռում են Նիկոլյան Սահմանադրության մեջ ընտանիքից հանվում է «կին եվ տղամարդ» ձեւակերպումը. Նաիրա Զոհրաբյան Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը

«ՓՈՂԱՅԻՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԸ ՀԱՍԵԼ Է ՇՈՇԱՓԵԼԻ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ»

Արխիվ 12-16

«ՓՈՂԱՅԻՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԸ ՀԱՍԵԼ Է ՇՈՇԱՓԵԼԻ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ»


Օրերս  Երեւանի Կոմիտասի անվան պետական  կոնսերվատորիայում կայացավ ՎԱԼԵՆՏԻՆ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ «Փայտյա, պղնձյա փողային եւ հարվածային գործիքների կատարողական արվեստի պատմություն» եւ «Փայտյա, պղնձյա փողային գործիքների կատարողական արվեստի մեթոդիկա» ուսումնական ձեռնարկների շնորհանդեսը:

Ձեռնարկները նախատեսված են մասնագետների, երաժշտական բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների, ինչպես նաեւ համապատասխան հետաքրքրություններով ընթերցողների լայն շրջանակի համար: Հեղինակն իր ուսումնասիրություններում հաստատել ու ապացուցել է, որ այսօրվա երաժշտական մշակույթի բնականոն ընթացքը խիստ փոխկապակցված է անցյալի հետ:

Գրքի հեղինակի կարծիքով. «Փողային գործիքների կատարողական արվեստը հասել է շոշափելի հաջողությունների, սակայն այդ նկարագիրը, կենսագրությունն ու պատմությունը մինչ օրս հավուր պատշաճի չէր ուսումնասիրվել եւ իմաստավորվել»: Ըստ նրա երկու ձեռնարկներում էլ ամփոփված ուսումնասիրություններն ու պատմագրական տեղեկությունները լրացնում են այդ բացը:

Աշխատություններում արժանին է հատուցվում փողային գործիքների կատարողների այն համաստեղությանը, ովքեր XX-րդ դարի 20-ական թթ. առ այսօր իրենց ստեղծագործական ու կազմակերպչական որոնումներով նպաստել են հայկական ազգային փողային եւ հարվածային կատարողական դպրոցի կայացմանն ու զարգացմանը, մասնագետ երաժիշտների պատրաստմանը: Հեղինակն իր գիտական հետազոտությունները դիտարկել է համամարդկային երաժշտական մշակույթի լավագույն ձեռքբերումների, համաշխարհային առաջավոր փորձի համատեքստում:

Վ. Թովմասյանը հայ երախտավորների նվաճումները համադրում է ժամանակաշրջանի հայրենասիրական ոգու եւ ազգային մշակութային զարթոնքի հետ` շնորհիվ անհատների ջանքերի ստեղծվեց սիմֆոնիկ նվագախումբ, որը հնչեցրեց ոչ միայն ազգային երաժշտությունը, այլեւ համաշխարհային դասականների ստեղծագործությունները, նպաստելով ազգային մշակույթի զարգացմանն ու ժողովրդի գեղագիտական ճաշակի դաստիարակմանը:

Արվեստագիտության թեկնածու Վալենտին Թովմասյանը երկար տարիներ աշխատել է Հայաստանի Ռադիոյում, հեղինակել է ավելի քան 5000 ռադիոծրագիր, հրատարակել է դասագրքեր եւ մենագրություններ, դասավանդում է Երեւանի Կոմիտասի անվան պետական  կոնսերվատորիայում, «Երաժշտական Հայաստան» ամսագրի պատասխանատու խմբագիրն է:

 

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ