Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի նկարիչների միությունում Բանակում չծառայած մարդն իրեն հռչակել է մշտական գերագույն հրամանատար. Գեւորգ Պետրոսյան Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Ֆարմանյան Սահմանադրագետները լռում են Նիկոլյան Սահմանադրության մեջ ընտանիքից հանվում է «կին եվ տղամարդ» ձեւակերպումը. Նաիրա Զոհրաբյան Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը

ԲՀԿ ՆՈՐԱԹՈՒԽ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ.«ԴԵ ՄԻ ԲԱՆ ԿԱՆԵՆՔ ԷԼԻ, ԿԿԱԶՄԱԿԵՐՊԵՆՔ

Արխիվ 12-16

ԲՀԿ ՆՈՐԱԹՈՒԽ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. «ԴԵ ՄԻ ԲԱՆ ԿԱՆԵՆՔ

ԷԼԻ, ԿԿԱԶՄԱԿԵՐՊԵՆՔ

 

ԲՀԿ  նորաթուխ պատգամավոր Տիգրան Ներսիսյանին, ինչպես շատ այլ պատգամավորների, կարելի է տեսնել միայն քվեարկությունների ժամանակ: Տիգրան Ներսիսյանը  ԲՀԿ ցուցակ է ընդգրկվել այս տարվա հունիսին փոխարինելով Գրիգոր Գրիգորյանին (Շերիֆին): Նախ ներկայացնենք Տիգրան Ներսիսյանի կենսագրությունը: 2014թ. հունիսի 5-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից: 2008-2012թթ. եղել է Հրազդան քաղաքի ավագանու անդամ: 2003-2012թթ. եղել է «Հրազդան հաց» ՍՊԸ գլխավոր հաշվապահ: 2012-2014թթ.`  «Հրազդան հաց» ՍՊԸ տնօրեն: . օգոստոսի 14 ին Հրազդանում: 1999-2001թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: 1999թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի ճարտարագիտական ֆակուլտետը, 2012թ.` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետը: Հիդրոտեխնիկ: Հանրային ֆինանսների մագիստրոս:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ  Գրիգոր Գրիգորյանին փոխարինելու հարցը  ԲՀԿ-ում մեծ աժիոտաժ էր առաջացրել: Տիգրան Ներսիսյանին պետք է փոխարիներ ազգությամբ եզդի Ռուստամ Մախմուդյանը, սակայն ԲՀԿ առաջնորդի ցանկությամբ նրան փոխարինեց Տիգրան Ներսիսյանը: 
«Իրավունքը» Տիգրան Ներսիսյանից հետաքրքրվեց, թե ինչու ոչ մի անգամ երիտասարդ պատգամավորը ելույթ, հայտարարություն, նախաձեռնություն չի ներկայացրել: Որքան էլ զարմանալի թվա, բայց երիտասարդ ԲՀԿ-ականը անկեղծ պատասխանեց. «Դուք երեւի գիտեք, ես նոր եմ, կադապտացվենք, կիմանանք էլի, ինչի մասին է խոսքը, կանենք, կկազմակերպենք: Ես այլ գործընթացներով եմ զբաղված»:

Հարցին, թե  ինչ կշահի Հայաստանը ԵՏՄ-ի անդամակցությունից, պրն Ներսիսյանը  հստակ պատասխան չտվեց, միայն ասաց, որ անպայման կշահի:

Ի դեպ, ԲՀԿ պատգամավորը կողմ է քվեարկել ԵՏՄ-ի  պայմանագրի վավերացմանը:

Պատգամավորը 2014 թվականի համար հայտարարագրել է բնակարան, հողամասեր, բեռնատար ավտոմոբիլային տրանսպորտի` GAZ 52, FORD TRANSIT 1.6 եւ մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոցներ` CHEVROLET NIVA 21230, TOYOTA LAND CRUISER 200 4.7 GAS, TOYOTA LAND CRUISER PRADO V6 4.0: Պատգամավորի եկամտի միակ աղբյուրը, ըստ հայտարարագրի աշխատավարձն է:

Հ. Գ. Դե ինչ, հուսանք  ԲՀԿ պատգամավորն արագ կադապտացվի խորհրդարանի աշխատանքին ու առօրյային եւ մինչ հաջորդ ընտրությունները  կհասցնի ճանաչվել   ընտրողների կողմից:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ