Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի նկարիչների միությունում Բանակում չծառայած մարդն իրեն հռչակել է մշտական գերագույն հրամանատար. Գեւորգ Պետրոսյան Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Ֆարմանյան Սահմանադրագետները լռում են Նիկոլյան Սահմանադրության մեջ ընտանիքից հանվում է «կին եվ տղամարդ» ձեւակերպումը. Նաիրա Զոհրաբյան Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը

"ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ" "ԵՌՅԱԿԻՑ" ԴՈՒՐՍ ԿԳԱ ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ, ԵՐԲ..."

Արխիվ 12-16

"ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ"
"ԵՌՅԱԿԻՑ" ԴՈՒՐՍ ԿԳԱ ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ, ԵՐԲ..."


"Իրավունքը" "Ժառանգություն" կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից հետաքրքրվեց` ինչո՞ւ ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն չեն միանում  "Ժառանգություն" կուսակցության առաջնորդ Րաֆֆի  Հովհաննիսյանի նախաձեռնություններին: Վանաձորում  կային  ընդդիմադիր ուժերից ներկայացուցիչներ` "եռյակից" դուրս:
Իսկ թե ինչու Երեւանում կազմակերպված քաղաքացիական ժողովին ՀԱԿ-ից ու ԲՀԿ-ից  ներկայացուցիչներ չկային, Արմեն Մարտիրոսյանը դա խնդիր չի համարում, քանի որ եղել են դեպքեր, երբ ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն միջոցառումներ են կազմակերպել, որոնց "Ժառանգությունը" չի մասնակցել: "Ժառանգությանը" բնորոշ է այն, որ նա բոլորին է սատարում եւ հետագայում էլ կսատարի  պայքարող բոլոր օղակներին:
Անդրադառնալով այն  լուրերին, թե Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքացիական ժողովներ ու նախաձեռնություններ ներկայացնելով, որոնց չեն  միանում ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն, փորձում է հիմնավորումներ ու արդարացումներ առաջ քաշել` հետագայում "եռյակը" լքելու համար,  կուսակցության փոխնախագահն ասաց, որ նման խնդիր գոյություն չունի: Ի՞նչը կստիպի "Ժառանգությանը" լքել "եռյակը": "Օրակարգի փոփոխությունը միայն` իշխանափոխության պահանջից հրաժարվելը",- պատասխանեց Ա. Մարտիրոսյանը:

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ