Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի նկարիչների միությունում Բանակում չծառայած մարդն իրեն հռչակել է մշտական գերագույն հրամանատար. Գեւորգ Պետրոսյան Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Ֆարմանյան Սահմանադրագետները լռում են Նիկոլյան Սահմանադրության մեջ ընտանիքից հանվում է «կին եվ տղամարդ» ձեւակերպումը. Նաիրա Զոհրաբյան Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն

ՀԱՅԱՍՏԱՆԻ` ԵՏՄ ԱՆԴԱՄԱԿՑՄԱՆ ՎԱՎԵՐԱՑՈՒՄՆ ԱՅՍՕՐ ԿՔՆՆԱՐԿՎԻ ՌԴ ՊԵՏԴՈՒՄԱՅՈՒՄ

Արխիվ 12-16

ՀԱՅԱՍՏԱՆԻ` ԵՏՄ ԱՆԴԱՄԱԿՑՄԱՆ ՎԱՎԵՐԱՑՈՒՄՆ ԱՅՍՕՐ ԿՔՆՆԱՐԿՎԻ ՌԴ ՊԵՏԴՈՒՄԱՅՈՒՄ

Ինչպես "Իրավունքի" հետ զրույցում նշեց ՌԴ Պետդումայի ԱՊՀ Եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի տեղակալ ՕԼԵԳ ԼԵԲԵԴԵՎԸ. "Հայաստանի` ԵՏՄ անդամակցման վավերացումն այսօր կքննարկվի ՌԴ Պետդումայում: Համենայն դեպս, այն այսօրվա օրակարգում կա": Այս եւ արցախյան հակամարտության մասին էլ "Իրավունքը" զրուցեց ռուս հայտնի քաղաքական գործչի հետ:
-Պարոն Լեբեդեւ, կարո՞ղ ենք հստակ ասել, որ հունվարի 1-ին Հայաստանն արդեն կլինի ԵՏՄ կազմում:
- Գիտեք, այն ինչ վերաբերում է Հայաստանին եւ ինչ վերաբերում է ԵՏՄ-ին ու Մաքսային միությանը, ապա պետք է ասեմ, որ անկախ պատգամավորների կուսակցական պատկանելությունից, այս հարցերն առ այսօր Պետդումայում միաձայն են ընդունվել: Եվ վստահ եմ, որ Հայաստանը 2015 թվականի հունվարի 1-ից կլինի Եվրասիական տնտեսական միության կազմում:
- Որքան էլ ԵՏՄ-ն լինի տնտեսական միություն, ըստ Ձեզ, այն ի՞նչ կարող է անել արցախյան խնդրի լուծման հարցում, քանի որ գրեթե ամեն շաբաթ, թվացյալ խաղաղ պայմաններում հայ-ադրբեջանական սահմանում զինվորներ են զոհվում:
- Դա իսկապես ցավ է ոչ միայն հայ ժողովրդի, այլ նաեւ ԱՊՀ, ԵՏՄ անդամ երկրների համար: Ինձ համար կարեւոր է, որ արցախյան հարցը որեւէ դեպքում որեւէ կողմ չանցնի, այլ լինեն հարթակներ` երկխոսության համար, որպեսզի հարցին լուծում տրվի` ես կասեի` մերօրյա Հայաստանի պատմության ցավոտ, արյունոտ հարցին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ