Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի նկարիչների միությունում Բանակում չծառայած մարդն իրեն հռչակել է մշտական գերագույն հրամանատար. Գեւորգ Պետրոսյան Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Ֆարմանյան Սահմանադրագետները լռում են Նիկոլյան Սահմանադրության մեջ ընտանիքից հանվում է «կին եվ տղամարդ» ձեւակերպումը. Նաիրա Զոհրաբյան Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն

"ԱՐԱՅԻ" ՄԱՀԱՑԱԾ ՍԵՓԱԿԱՆԱՏԻՐՈՋ ԴՍՏԵՐ ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՔԱՐԸ ԴԵՌ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Արխիվ 12-16

"ԱՐԱՅԻ" ՄԱՀԱՑԱԾ ՍԵՓԱԿԱՆԱՏԻՐՈՋ ԴՍՏԵՐ ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՔԱՐԸ
ԴԵՌ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է


"Արայ" ընկերության սեփականատեր, 2012 թվականի հոկտեմբերի 16-ին, նախնական վարկածով, ինքնասպանություն գործած Արմեն Պետրոսյանի այրին եւ մայրը մինչեւ հիմա պայքարում են նրա միակ ժառանգիª անչափահաս Կարինայի համար: Թեեւ փոքրիկը այս պահին մոր հետ արտերկրում է, բայց Կարինե Սուքիասյանը դիմել է դատարան` Տատյանա Չադենկովային մայրական իրավունքից զրկելու հայցով:  
Հիշեցնենք, որ մայրն ու տատը երկար ժամանակ դատարանով վիճարկում էին Կարինայի խնամակալության հարցը, եւ մոտ երկու տարի տեւած դատական քաշքշուկներից հետո աղջկան վերադարձրին մորը, ով երեխայի հետ հեռացավ Հայաստանից: Իսկ այժմ դատարանը որոշել է վերսկսել Կարինե Սուքիասյանի` պատասխանող Տատյանա Չադենկովայի, Երեւանի Արաբկիր վարչական շրջանի խնամակալության ու հոգաբարձության հանձնաժողովի` ծնողական իրավունքներից զրկելու պահանջի մասին քաղաքացիական գործի վարույթը: Այս մասին մեզ տեղեկացրեց առեղծվածային պայմաններում մահացած Արմեն Պետրոսյանի այրու` Տատյանա Չադենկովայի փաստաբան ՆԱՐԻՆԵ ՌՇՏՈՒՆԻՆ:
- Երեխան արդեն երկու տարի է Տատյանայի մոտ է, եւ ես չեմ պատկերացնում, որ որեւիցե հիմք կա` մորը ծնողական իրավունքից զրկելու համար: Ակնհայտ անհիմն հայց է, որից ես չգիտեմ, թե իրենք ինչ ակնկալիք ունեն: Ամեն դեպքումª չեմ պատկերացնում, թե դատարանում կարող են հիմնավորել նման մի բան: Երեխան մոր մոտ է, ամեն ինչ նորմալ է, լավ ապրում են, իսկ այս հայցը աբսուրդ է: Երկու տարի` առանց որեւէ հիմնավորման, փորձում են Տատյանային զրկել մայրական իրավունքից:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ