Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի նկարիչների միությունում Բանակում չծառայած մարդն իրեն հռչակել է մշտական գերագույն հրամանատար. Գեւորգ Պետրոսյան Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Ֆարմանյան Սահմանադրագետները լռում են Նիկոլյան Սահմանադրության մեջ ընտանիքից հանվում է «կին եվ տղամարդ» ձեւակերպումը. Նաիրա Զոհրաբյան Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն

ՏՆԱՅԻ՞Ն, ԹԵ ԻՐԱԿԱՆ ԿԱԼԱՆՔ

Արխիվ 12-16

ՏՆԱՅԻ՞Ն, ԹԵ ԻՐԱԿԱՆ ԿԱԼԱՆՔ

Հայ գործարար Լեւոն Հայրապետյանին դեկտեմբերի երկրորդ տասնօրյակում սպասվում է դատավարական հերթական փորձությունը. Մոսկվայի Բասմաննայա դատարանը կրկին անդրադառնալու է նրա խափանման միջոցի հարցին: Հոկտեմբերի 3-ին նույն դատարանը Լ. Հայրապետյանի իրական, բանտախցային կալանքը փոխարինել էր տնային կալանքով, ինչով քիչ, թե շատ նպաստել էր մեղադրյալի արդյունավետ բուժում իրականացնելուն: "Բաշնեֆտի" ընթացող աղմկալի քրեական գործի շրջանակներում Լ. Հայրապետյանին առաջադրվել են բավականին ծանր մեղադրանքներª յուրացում կամ վատնում, անօրինական ճանապարհով ձեռք բերված միջոցների լվացում եւ մեքենայություն: Ներկայումս կիրառվող տնային կալանքի ժամկետը լրանում է 2014-ի դեկտեմբերի 15-ին:


"ՇԱՆ ՏՂՈՒՑ" ԵՐԵԽԱՅԻՆ ՓՐԿԵԼ ԷՐ ՇՈՒՆԸ

ԱՄՆ-ի Ատլանտա քաղաքում մի սրիկայի հրազենային կրակոցները կամա, թե ակամա ուղղվել էին  կայանված ավտոմեքենային: Վերջինիս սրահում գտնվում էին 3 մանկահասակ երեխաներ` իրենց մոր հետ եւ նրանց շունը: Հավատարիմ կենդանին ցատկել էր երեխաներից մեկի մոտ եւ իր վրա ընդունել գնդակը: Նոյը` շունը, մահացել էր, իսկ կրակողին ոչ միայն չէին սատկացրել, այլեւ չէին կալանավորել...


ՈՐՍՈՒՄ ԷՐ ԹՄՐԱՑՆԵԼՈՎ

Նովոչերկասկի մի ձկնորս որսից առաջ գետի ձկներին հրապուրում էր... կանեփից պատրաստաված թմրամիջոցով: Ձկները հավանաբար չէին բողոքել, սակայն այդ հանգամանքը չփրկեց ձկնորսին` ոստիկանների այցելությունից: Թմրամիջոց հանդիսացող այդ բույսով լցված էին ոչ միայն բնակարանի սենյակները, պահարանները, սառնարանը, այլեւ` ավտոտնակը:
"Խուլ-համրերի" նկատմամբ նման դաժան վերաբերմունքը սպառնում է մինչեւ 10 տարվա ազատազրկմամբ: Քրեական ձեւակերպումը, անշուշտ, կլինի փոքր-ինչ այլ:

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ