Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի նկարիչների միությունում Բանակում չծառայած մարդն իրեն հռչակել է մշտական գերագույն հրամանատար. Գեւորգ Պետրոսյան Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Ֆարմանյան Սահմանադրագետները լռում են Նիկոլյան Սահմանադրության մեջ ընտանիքից հանվում է «կին եվ տղամարդ» ձեւակերպումը. Նաիրա Զոհրաբյան Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն

ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾ ԽՆԴԻՐ Է ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԱՅԼԵՎ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՄԱՐ

Արխիվ 12-16

ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾ ԽՆԴԻՐ Է ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԱՅԼԵՎ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՄԱՐ


Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը հարուստ է պատմական  հուշարձաններով, որոնց մի մասն ունի դարերի պատմություն: Տարիների ընթացքում այդ հուշարձաններից որոշները  թե՛ մարդկային գործոնի, թե՛ բնության արհավիրքների հետեւանքով կիսականգուն վիճակում են: Չնայած` պետական միջոցներով կիսականգուն եւ ոչնչացման եզրին գտնվող հուշարձանները մաս առ մաս վերականգնվում են: ՀՀ-ում հուշարձանների վերականգնման եւ պահպանության հետ կապված խնդիրների շուրջ "Իրավունքը" զրուցեց ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ ԱՐՄԵՆ ԱԲՐՈՅԱՆԻ հետ:
"ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ
ՉԻ ԿԱՐԵԼԻ ՎՍՏԱՀԵԼ ԲԱՐԵՐԱՐՆԵՐԻՆ"


-Հուշարձանների պահպանությունը մի քանի խնդիրների հետ է առնչվում, պահպանության գործառույթը չի վերաբերում միայն որեւիցե միջամտություն անելուն: Ցանկացած միջամտություն` ամրակայմանը, բարեկարգմանը եւ օգտագործմանն ուղղված, եթե ճիշտ ձեւով չի իրականացվում` կարող է բերել ավելի վատ հետեւանքների: Այսինքն`ցանկացած միջամտություն պահանջում է պրոֆեսիոնալիզմ: Այսօր մեր պետությունը հուշարձանների պահպանության համար տրամադրում է միջոցներ, սակայն ի վիճակի չէ պահպանել բոլոր հուշարձանները, մանավանդ այն դեպքում, երբ 24 հազար հուշարձաններից 8 հազարը պետական են: Սա մեծ խնդիր է ոչ միայն Հայաստանի, այլեւ ամբողջ աշխարհի համար: Շատ երկրներում դրանք տրվում են օգտագործման այն պայմանով, որ անպայման բարեկարգվեն: Այսօր այն հուշարձանները, որոնք ավելի շատ միջնադարյան են, վստահել բարերարների, պարզապես հնարավոր չէ, քանի որ դրանց պահպանությունը պահանջում է համակարգված միջամտություն:

"ՏԱՐԻՆԵՐԻ
ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԿՐԿՆՎՈՒՄ ԵՆ"

-Այսօր պետական բյուջեն միջոցներ է տրամադրում տարեկան մոտ 12-13 հուշարձանի վերականգնման, ինչպես նաեւ պատմականորեն ավելի արժեքավոր հուշարձանների եւ դրանց նախագծային, նախահաշվային փաստաթղթերի կազման համար: Միջոցներ է տրամադրում նաեւ ուսումնասիրությունների համար: Վերջին երկու տարիների ընթացքում բյուջեի միջոցով հուշարձանների պահպանությանն ուղղված միջոցներն ավելացել են, նախատեսված է ավելացում նաեւ 2015 թվականին: Հուշարձանների պահպանությունը պահանջում է շարունակական աշխատանքներ, քանի որ տարիների ընթացքում առկա խնդիրները կրկնվում են:

"ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՏՃԱՌԸ ՄԱՐԴԿԱՅԻՆ
ԳՈՐԾՈՆՆ Է"


-Հուշարձանների ոչնչացման, խաթարման հիմնական պատճառը մարդկային գործոնն է: Այս ուղղությամբ իրականացնում ենք բազմաթիվ միջոցառումներ: Հուշարձանների պահպանության հարցում մենք ունենք մարդկային գիտակցության բարձրացման խնդիր: Ունենք հուշարձաններ, որոնք գտնվում են ամայի տարածքում, այստեղ մարդկային ձեռքը չի հասնում, սակայն իր գործն անում է բնությունը, այս դեպքում դրանք չեն համարվում վնասներ, պարզապես դիտվում են, որպես ծերացում:

"ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐՈՎ ՀԱՐՈՒՍՏ Է
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԸ, ՊԱՏՄԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՎ`
ԼՈՌԻՆ"


-Մենք ունենք հուշարձանները վերականգնող մասնագետներ, սակայն ՀՀ-ում քիչ են աշխատատեղերը:  Ցանկացած պայմաններում կարող ենք ցուցաբերել մասնագիտական օժանդակություն: Այլ հարց է, երբ չեն դիմում մասնագետների: Հարկ է նշել, որ այդ ամենով հանդերձ` դաշտն ունի կարգավորման կարիք, հատկապես` ՀՀ մշակույթի նախարարությանը լիազորելու  համապատասխան մասնագետներին հավաստագրման կամ լիցենզավորման հնարավորությամբ: Այսօր նրանք գործում են այլ բնագավառի` քաղաքաշինության լիցենզիաներով, ինչը չի բավարարում մասնագետներին զուտ համախմբելու, իրենց պոտենցիալը գիտակցելու եւ հնարավորությունները գնահատելու առումով: Այսօրվա Հայաստանը եւ պատմական Հայաստանն ամբողջությամբ հարուստ է հուշարձաններով: Միշտ քննարկում ենք, թե ՀՀ-ում հատկապես որ տարածքն ինչ նշանակության հուշարձաններով է հարուստ: Այս առումով հնագիտական հուշարձաններով հարուստ է Գեղարքունիքի մարզը, պատմական եկեղեցիներով հարուստ է Լոռին: Գրեթե բոլոր մարզերում տարածքներին համապատասխան կան հուշարձաններ, այլ հարց է, թե որ հուշարձաներն են ավելի շատ:
Բոլոր համայնքներում առկա հուշարձաններին ցուցաբերվում է համապատասխան եւ հավասար ուշադրություն, դրանք բոլորն էլ պետության ուշադրության կենտրոնում են:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ