Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի նկարիչների միությունում Բանակում չծառայած մարդն իրեն հռչակել է մշտական գերագույն հրամանատար. Գեւորգ Պետրոսյան Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Ֆարմանյան Սահմանադրագետները լռում են Նիկոլյան Սահմանադրության մեջ ընտանիքից հանվում է «կին եվ տղամարդ» ձեւակերպումը. Նաիրա Զոհրաբյան Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն

ԱՐՈՆՅԱՆԸ ՄԵԿ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆՈՎ ԶԻՋԵԼ Է ԴԻՐՔԵՐԸ

Արխիվ 12-16

ԱՐՈՆՅԱՆԸ ՄԵԿ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆՈՎ ԶԻՋԵԼ Է ԴԻՐՔԵՐԸ


13-ամյա հայ շախմատիստի` Սամվել Սեւյանի հաջողությունները շարունակվում են. Հոլանդիայի Վեյկ ան Զեեում 2015-ի հունվարի 9-ին կայանալիք "Տատա Սթիլ" ավանդական փառատոնի կազմակերպիչները հրապարակել են B մրցաշարի (հավակնորդների) մասնակիցների կազմը: Հեղինակավոր մրցաշարին մասնակցելու հրավեր է ստացել նաեւ գրոսմայստեր Սամվել Սեւյանը, ում 14 ամյակը կլրանա այս տարվա դեկտեմբերի 26-ին:
Սեւյանի մրցակիցները կլինեն գրոսմայստերներ Նավարան, Վեյ Յին, Շանկլանդը, Լ’Ամին, Պոտկինը, Վան Կամպենը, Թիմանը: Իսկ ավելի վաղ հայտնի էր դարձել գլխավոր մրցաշարի կազմը: Լեւոն Արոնյանի մրցակիցները կլինեն աշխարհի չեմպիոն Կարլսենը, գրոսմայստերներ Կարուանան, Գիրին, Սոն, Վաշիե-Լագրավը, Դին Լիրենը, Ռաջաբովը, Իվանչուկը, Ջոբավան, Շարիչը, Հոու Յիֆանը, Վան Վելին: Մինչ այդ, շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը դեկտեմբերի 11-17-ը Չինաստանի մայրաքաղաք Պեկինում կմասնակցի Համաշխարհային մտավոր խաղերին: Պայքարը կընթանա երեք ձեւաչափերով` արագ, կայծակնային եւ բասկյան: Արոնյանի մրցակիցները կլինեն Գրիշչուկը, Նեպոմնյաշչին, Մամեդյարովը, Վաշիե-Լագրավը, Իվանչուկը, Դոմինգես Պերեսը, Պոնոմարյովը, Ռաջաբովը, Գելֆանդը, Լեկոն, Բաքրոն, Վան Յուն, Վոյտաշեկը, Վան Հաոն, Հարիկրիշնան, փոխանցում է Armchess-ը: Ի դեպ, ՖԻԴԵ-ն հրապարակել է համաշխարհային դասակարգման թարմացված աղյուսակը, որտեղ Արոնյանը նահանջել է 1 աստիճանª հայտնվելով 5-րդ տեղում: Աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի չեմպիոնի տիտղոսը պաշտպանած Մագնուս Կարլսենը: Նորվեգացի գրոսմայստերի վարկանիշը 2862 է: Լեւոն Արոնյանի վարկանիշը մնացել է 2797: Երկրորդ տեղում իտալացի Ֆաբիանո Կարուանան է, իսկ ռուս Ալեքսանդր Գրիշչուկը բարձրացել է երրորդ տեղ:
100 լավագույն գրոսմայստերների ցուցակում տեղ են գտել Հայաստանի եւս 4 ներկայացուցիչ. Գաբրիել Սարգսյանը 52-րդն է, Հրանտ Մելքումյանըª 63-րդը, Սերգեյ Մովսեսյանըª 95-րդը, իսկ Վլադիմիր Հակոբյանըª 99-րդը:
Ի դեպ, Դոհայում ավարտված Qatar Masters Open շախմատային մրցաշարում մեր հավաքականի գրոսմայստերներ Սերգեյ Մովսեսյանն ու Վլադիմիր Հակոբյանը լավ արդյունք ցույց տվեցինª 6-ական միավորով բաժանելով 7-24-րդ տեղերը: Իսկ ահա գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը Ղազախստանի Պավլոդարում ընթացող մրցաշարում վերջին տուրից առաջ կորցրեց հաղթող դառնալու շանսերը: Անդրիասյանը 8 հնարավորից վաստակել է 6 միավոր եւ ընթանում է երրորդ տեղում: Միջազգային վարպետ Վահե Բաղդասարյանն ունի 5 միավոր:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ