Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի նկարիչների միությունում Բանակում չծառայած մարդն իրեն հռչակել է մշտական գերագույն հրամանատար. Գեւորգ Պետրոսյան Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Ֆարմանյան Սահմանադրագետները լռում են Նիկոլյան Սահմանադրության մեջ ընտանիքից հանվում է «կին եվ տղամարդ» ձեւակերպումը. Նաիրա Զոհրաբյան Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն

ՀՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. «ԵԹԵ ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԷՐ, ՈՒ ԹԱԼԱՆ ԷՐ ԱՐՎՈՒՄ, Ո՞ՒՐ ԷՐ ԻՆՔԸ» ՏԵՍԱՆՅՈՒ

Արխիվ 12-16

ՀՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. «ԵԹԵ ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԷՐ,  ՈՒ ԹԱԼԱՆ ԷՐ ԱՐՎՈՒՄ, Ո՞ՒՐ ԷՐ ԻՆՔԸ» ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը 1in.am-ի հետ զրույցում հայտարարել է, որ եթե աղետի գոտուն ուղղված գումարները ժամանակին չթալանվեին, հիմա լրիվ ուրիշ վիճակ կլիներ: ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը, ով մեկ ամիս առաջ է եղել Գյումրիում եւ փաստում է, որ Հայաստանի երկրորդ քաղաքը աստիճանաբար փոխվում է, «Իրավունքի» հետ զրույցում համամիտ չէ նախկին քաղաքապետի այդ հայտարարությանը: «Ընդհանուր առմամբ հավելագրումներ շինարարության ոլորտում լինում են, դա կա: Բայց Գյումրիում վերահսկողությունն ավելի ուժեղ է եղել, քան այլ մարզերում: Գյումրիում թալանը շատ ավելի քիչ կլինի, քան այլ մարզերում»,- կարծում է պրն Ալեքսանյանը:

ՀՀԿ պատգամավորը  հարց է ուղղում Վարդան Ղուկասյանին: «Եթե նա քաղաքապետ էր, ու թալան էին անում,  բա ո՞ւր էր ինքը: Մեղավորներից ու թալանողներից  համար առաջինը  պետք է լիներ ինքը: Ի վերջո, քաղաքապետարանը բոլոր բաժինների վրա վերահսկողություն  ունի»,- ասաց պատգամավորը:

Մանրամասները` տեսանյութում:

 

 

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ