«Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի նկարիչների միությունում Բանակում չծառայած մարդն իրեն հռչակել է մշտական գերագույն հրամանատար. Գեւորգ Պետրոսյան Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Ֆարմանյան Սահմանադրագետները լռում են Նիկոլյան Սահմանադրության մեջ ընտանիքից հանվում է «կին եվ տղամարդ» ձեւակերպումը. Նաիրա Զոհրաբյան Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում

ԵՐԿՐԱՇԱՐԺԻՑ ՎՆԱՍՎԱԾ ՄԻՆԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ "ՀԱՅԱՍՏԱՆ" ՈՐՄՆԱՆԿԱՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ Է

Արխիվ 12-16

ԵՐԿՐԱՇԱՐԺԻՑ ՎՆԱՍՎԱԾ ՄԻՆԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ "ՀԱՅԱՍՏԱՆ"
ՈՐՄՆԱՆԿԱՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ Է


1988 թվականի ավերիչ երկրաշարժից, երբ փլվեց Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի մշակույթի տունը, միայն կանգուն մնաց այն պատը, որի վրա գտնվում էր գեղանկարիչ ՄԻՆԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ "Հայաստան" որմնանկարը: Չնայած պատը կանգուն էր մնացել, որոշ չափով որմնանկարը վնասվել էր: Այսօր արդեն պետական բյուջեի միջոցներով եւ "Մինաս Ավետիսյան" մշակութային բարեգործական հիմնադրամի կողմից ավարտվել է հանրապետական նշանակություն ունեցող որմնանկարի վերականգնման աշխատանքները: Վերականգնման վերջնական արդյունքը գոհացրել է Մինաս Ավետիսյանի որդուն` ԱՐՄԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ, ով "Իրավունքի" հետ զրույցում փաստեց. "Կարող էինք ամբողջությամբ վերականգնել որմնանկարը, սակայն կան նորմատիվներ, որոնց հետեւել ենք: Որմնանկարում միայն վերջին կերպարն է ամբողջությամբ վերականգնվել",- շեշտեց Ա. Ավետիսյանը եւ ավելացրեց. "Մինաս Ավետիսյանի 12 որմնանկարներից 2-ը կորցրինք երկրաշարժի ժամանակ: Մնացել է 10-ը, որոնցից 2-ը կառավարությունում են,  2-ը` օդանավակայանում, իսկ  6-ը` Շիրակի մարզում":
Մինաս Ավետիսյանի "Հայաստան" որմնանկարն ստեղծվել է գաջի կրային սվաղի հիմքի վրա: Բնական, մեխանիկական ազդեցությունների հետեւանքով  որմնանկարի սվաղաշերտերը տեղաշարժվել էին, ներկի շերտերը քայքայվել եւ առաջացել էր տարանջատված, դատարկ հատվածներ: Որմնանկարի պահպանությունն ապահովելու եւ մշակույթի տունը վերակառուցելու նպատակով վերջին 20 տարիներին տեղի են ունեցել բազմաթիվ միջոցառումներ: Որմնանկարի վերականգնման աշխատանքներն իրականացրել են հայ մասնագետները` իտալացի վերականգնող մասնագետ Ֆաբրիցիո Յակոպինիի ղեկավարությամբ:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ