«Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի նկարիչների միությունում Բանակում չծառայած մարդն իրեն հռչակել է մշտական գերագույն հրամանատար. Գեւորգ Պետրոսյան Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Ֆարմանյան Սահմանադրագետները լռում են Նիկոլյան Սահմանադրության մեջ ընտանիքից հանվում է «կին եվ տղամարդ» ձեւակերպումը. Նաիրա Զոհրաբյան Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում

Ընդհատել արտահերթ նիստը, օրենքների հետ որեւէ առնչություն չունի. ԱԺ Նախագահը` խորհրդարանական բոյկոտի

Արխիվ 12-16

Ընդհատել արտահերթ նիստը, օրենքների հետ որեւէ

առնչություն չունի. ԱԺ Նախագահը` խորհրդարանական բոյկոտի մասին


Խորհրդարանն արտահերթ կարգով շարունակում է իր աշխատանքները: Հրավիրած ԱԺ արտահերթ նիստը քսան րոպեով ընդմիջվեց ՀՅԴ խմբակցության առաջարկով: Առաջարկին միացան նաեւ ԲՀԿ-ը, ՕԵԿ-ը, «Ժառանգությունը», ովքեր մինչ այդ եւս հայտարարել էին, որ չեն ցանկանում մասնակցել արտահերթ նիստին պատճառաբանելով նախորդ շաբաթ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանին եւ ազատամարտիկներին ծեծի ենթարկելու վերաբերյալ:

Քսան րոպե ընդմիջումից հետո ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ ՀՀԿ-ը կողմ է, որ վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ դատապարտող հայտարարության տեքստ հրապարակվի: «Բայց ընդհատել արտահերթ նիստը, դա օրենքների հետ որեւէ առնչություն չունի»,- ասաց պրն Սահակյանը, ապա առաջարկեց ժամը 18:30-ին արտահերթ նիստ գումարել:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն էլ երկու օրինագծերի ընդունդումից հետո վարման կարգով ելույթ ունեցավ եւ հայտարարեց, որ բոյկոտում են նիստը: Դահլիճում ներկա ԲՀԿ պատգամավորներն ու ՕԵԿ-ը եւս միացան «Ժառանգությանը»: ՀՅԴ-ն ու ՀԱԿ-ն էլ խորհրդարանի դահլիճը լքեց մի շարք օրինագծերի ընդունումից հետո:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ