«Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի նկարիչների միությունում Բանակում չծառայած մարդն իրեն հռչակել է մշտական գերագույն հրամանատար. Գեւորգ Պետրոսյան Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Ֆարմանյան Սահմանադրագետները լռում են Նիկոլյան Սահմանադրության մեջ ընտանիքից հանվում է «կին եվ տղամարդ» ձեւակերպումը. Նաիրա Զոհրաբյան Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում

ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆ. «ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՏԱՐԲԵՐ ՏԱՐԻՆԵՐԻՆ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՂԵԼ ԵՆ, ԲԱՅՑ...»

Արխիվ 12-16

ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆ. «ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

ՏԱՐԲԵՐ ՏԱՐԻՆԵՐԻՆ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՂԵԼ ԵՆ, ԲԱՅՑ...»

 

Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր չի մասնակցել  ընդդիմության ու «Այլընտրանքի»`ԲՀԿ-ի  հայտարարած բոյկոտին վերջին օրերին տեղի ունեցած դեպքերի պատճառով: «Իրավունքի» հետ զրույցում պատգամավորն  ասաց, որ  ընդդիմադիրների քննարկումներին չի մասնակցել, բացի այդ` ընդունվում էր մաքսային գործունեությունը կարգավորող օրինագիծն, որի քվեարկությունը չէր կարող չմասնակցել պատգամավորը:

Ինչ վերաբերում է ընդդիմադիրների ու «Այլընտրանքի» բոյկոտին, պրն Մարուքյանն ասաց, որ նրանք հանդիպել են ԱԺ նախագահի հետ, ապա էլ բոյկոտն ինչի համար էր: «Մենք  բոլորս դատապարտում ենք բռնությունները: Պատգամավորների նկատմամբ բռնություններ տարբեր տարիներին եղել են: Բայց վերջին անգամ բռնություն եղել է 1996 թ-ին: Պատգամավորի նկատմամբ բռնությունը բոյկոտով կամ չբոյկոտով չէ, այլ ընդհանուր անհանդուրժողական դրսեւորում ցուցաբերելով, դրանք բացահայտելով»,- ասաց օրենսդիրի ներկայացուցիչը:

Էդմոն Մարուքյանը դժվարացավ է ասել, թե ինչու նախկինում ընդդիմադիրները նիստը բոյկոտելու նախաձեռնությամբ հանդես  չէին գալիս:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ