Նարեկի «ստնտուկը» նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի նկարիչների միությունում Բանակում չծառայած մարդն իրեն հռչակել է մշտական գերագույն հրամանատար. Գեւորգ Պետրոսյան Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Ֆարմանյան Սահմանադրագետները լռում են Նիկոլյան Սահմանադրության մեջ ընտանիքից հանվում է «կին եվ տղամարդ» ձեւակերպումը. Նաիրա Զոհրաբյան Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է

ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԳԱԼՈՎԻ-ԳՆԱԼՈՎԻ Է

Արխիվ 12-16

ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԳԱԼՈՎԻ-ԳՆԱԼՈՎԻ Է

 

Այսօր  ԱԺ-ում  տեղի ունեցավ արդեն նոր՝ «Քառյակի»` ՀԱԿ-ի, ՕԵԿ-ի, ԲՀԿ-ի, «Ժառանգության» համատեղ ասուլիսը, որը վերաբերում է վերջին շրջանում իբրեւ ազատամարտիկների ու  ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի վրա հարձակման վերաբերյալ:  ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը  Արամ Մանուկյանի վրա հարձակումը համարեց արտառոց:  «Իրավունքը ՀԱԿ պատգամավորից հետաքրքրվեց, թե ինչու է պատգամավորի վրա հարձակումն արտառոց համարում: Քանի որ դա եղել  է խորհրդարանի պատերից դուրս:  «Վկայակոչեք խորհրդանաի պատերից դուրս  տեղի ունեցած նման դեպք»,- հարցին հարոցով պատասխանեց  պատգամավորը:

Հիշեցրինք` 2003  փետրվարի 4-ին նախագահական ընտրություններից առաջ դանակահարեցին  պատգամավոր Հայկ Բաբուխանյանին: «Չեմ հիշում»,-ինքնամոռաց ասաց նախկին զինդատախազը, ապա արագ-արագ հավելեց. «Էլի արտառոց է»:

- Բա ինչո՞ւ այն ժամանակ  չդատապարտեցիք կատարվածը:

- Ես 2003 թ-ին զինվորական դատախազ էի եւ չէի կարող: Մերսի…

Հ. Գ. Իհարկե, չէիք կարող դատապարտել, պրն Ջհանգիրյան, քանի որ  բռնության մասին հիշում եք այն ժամանակ, երբ դա բումերանգի նման անդրադառնում է  ձեր խմբակցության կամ յուրայիններից մեկին: Իսկ զինդատախազի պաշտոնը ձեզ  համար չափազանց արժեքավոր էր, որը ձեզ չգիտես ինչու մոռացության է տվել ՀՀՇ-ական տարիները եւ ՀՀՇ-ի կազմում լինելը: Եթե այդ տարիներին զինդատախազ էիք, դա հենց ՀՀՇ-ի շնորքն էր, ու այն ինչ Դուք իրականացնում էիք «գեղեցիկ» կերպով ու ձեր «թեթեվ» ձեռքով, դա հանրությունը հաստատ չի մոռանա:

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ