Նարեկի «ստնտուկը» նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի նկարիչների միությունում Բանակում չծառայած մարդն իրեն հռչակել է մշտական գերագույն հրամանատար. Գեւորգ Պետրոսյան Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Ֆարմանյան Սահմանադրագետները լռում են Նիկոլյան Սահմանադրության մեջ ընտանիքից հանվում է «կին եվ տղամարդ» ձեւակերպումը. Նաիրա Զոհրաբյան Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է

ԱԺ նախագահ. ընդդիմախոսների մոտ ցեյտնոտային տրամադրություն է

Արխիվ 12-16

ԱԺ նախագահ. ընդդիմախոսների մոտ ցեյտնոտային տրամադրություն է

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն,  պատասխանելով լրագրողների հարցին, թե  արդյոք ՀՀԿ-ն պատրաստ է դրամի արժեզրկման և գնաճի հարցով եռյակի և ՕԵԿ-ի առաջարկած արտահերթ նիստին քվե ապահովել՝ նշեց, թե ցանկացած հարց կարելի է քննարկել, բայց առանց քաղաքական շահարկումների:

«Քաղաքական թիմը պետք է որոշի, բայց գործողություններն անհիմն եմ համարում: Եթե նման խնդիր կա ցանկացած հանձնաժողով կարող է լսում կազմակերպել և եթե դրանից հետո անհրաժեշտություն լինի, կարելի է հանդես գալ օրենսդրության առաջարկությամբ»,- ասաց ԱԺ նախագահը:

Գալուստ Սահակյանը  ընդգծեց, որ  դոլարի արժևորումը և դրա հետևանքները ոչ միայն Հայաստանի, այլ ցանկացած երկրի տնտեսության վրա բացասական ազդեցություն է թողնում:

Բռնությունների վերաբերյալ միասնական հայտարարություն անելու հարցին Աժ նախագահն պատասխանեց, որ կողմնակից է հայտարարությանը, բայց կարծում է, որ արդեն ժամանակավրեպ է:

«Մինչև արտահերթ նիստը որևէ ընդդիմադիր պատգամավոր չեկավ, որևէ գործունեություն ԱԺ-ում չծավալվեց, պարզապես նրանք փորձում են միտինգային տրամադրությունները տեղափոխել ԱԺ»,- նշեց նա:

Ըստ ԱԺ նախագահի՝ ընդդիմախոսների մոտ ցեյտնոտային տրամադրություն է. «Ակնհայտ է որ ընդդիմության վարվելաձևը բոյկոտ չէր, քանի որ ԱԺ-ում բոյկոտի խնդիր է առաջանում օրենսդրական նախաձեռնությունների առումով: Ես դա համարում եմ  ԱԺ-ի աշխատանքը  ձախողելու փորձ, որը  չստացվեց»:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ