Նարեկի «ստնտուկը» նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի նկարիչների միությունում Բանակում չծառայած մարդն իրեն հռչակել է մշտական գերագույն հրամանատար. Գեւորգ Պետրոսյան Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Ֆարմանյան Սահմանադրագետները լռում են Նիկոլյան Սահմանադրության մեջ ընտանիքից հանվում է «կին եվ տղամարդ» ձեւակերպումը. Նաիրա Զոհրաբյան Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է

ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆ. «ԵԹԵ ԲՈՅԿՈՏԸ ԴԱԴԱՐԵՑՐԵԼ ԵՆ, ՆՇԱՆԱԿՈՒՄ Է` ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԵՆՑ ԲԱՎԱՐԱՐՈՒՄ Է»

Արխիվ 12-16

ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆ. «ԵԹԵ ԲՈՅԿՈՏԸ ԴԱԴԱՐԵՑՐԵԼ ԵՆ,

ՆՇԱՆԱԿՈՒՄ Է` ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԵՆՑ

ԲԱՎԱՐԱՐՈՒՄ Է»

 

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանից այսօր «Իրավունքը» հետաքրրքվեց, թե ինչու երեկ ՀՅԴ-ի ու ՀՀԿ-ի համատեղ ընդունած հայտարարության մեջ չամրագրվեց  ոչ իշխանական ուժերի կողմից բարձրացված  ՀՀ փոխոստիկանապետին պատասխանատվության ենթարկելու հարցը: Պրն Ռուստամյանը բացեց փակագծերը երեկ ՀՅԴ-ի ու ոչ իշխանական չորս ուժերի հանդիպման  մասին: «Առաջարկ եղավ, որ հայտարարության  մեջ գրվի, թե հրաժարականը ով կարող է ընդունել: Արծվիկ Մինասյանը  ասաց, որ փոխոստիկանապետին նշանակում-ազատում է նախագահը: Կար մոտեցում` քննարկումների ժամանակ դիմել նախագահին, որ նա պաշտոնանկ անի Լեւոն Երանոսյանին: Սակայն սա եւս մեր շատ գործընկերների կողմից չընդունվեց, քանի որ մեր շատ գործընկերներ անպատվաբեր են համարում դիմել ՀՀ նախագահին»,- ասաց Ռուստամյանը:

Մեր մյուս հարցը վերաբերում էր ոչ իշխանական ուժերի`ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի, «Ժառանգության» եւ ՕԵԿ-ի մասնակցությանն այսօրվա արտահերթ նիստին, այն դեպքում, երբ երկու օր շարունակ արտահերթ նիստերին չէին մասնակցում: «Սա համարում եմ մեր` ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի կատարած աշխատանքի արդյունք: Եթե բոյկոտը դադարեցվեց, նշանակում է ինչ-որ մի բան բավարարվեց: Եթե չէր բավարարում, բոյկոտը կշարունակվեր: Եթե մեր արածն այդքան անընդունելի էր, բոյկոտը պիտի շարունակվեր»,- եզրափակեց ՀՅԴ խմբակցության ղեկավարը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ