Նարեկի «ստնտուկը» նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի նկարիչների միությունում Բանակում չծառայած մարդն իրեն հռչակել է մշտական գերագույն հրամանատար. Գեւորգ Պետրոսյան Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Ֆարմանյան Սահմանադրագետները լռում են Նիկոլյան Սահմանադրության մեջ ընտանիքից հանվում է «կին եվ տղամարդ» ձեւակերպումը. Նաիրա Զոհրաբյան Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է

ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆ. «ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ ՀԱՆԴԵՊ ԷԴՔԱՆԻՑ ԱՎԵԼԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷՐ ՀԱՆԴՈՒՐԺՈՂ ԼԻՆԵԼ»

Արխիվ 12-16

ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆ. «ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ ՀԱՆԴԵՊ

ԷԴՔԱՆԻՑ ԱՎԵԼԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷՐ ՀԱՆԴՈՒՐԺՈՂ ԼԻՆԵԼ»

 

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, երեկ ԱԺ-ում արտահերթ նիստում դատապարտելով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի եւ որոշ ազատամարտիկների վրա իբր հարձակումի անդուրժողականության կոչ արեց: «Իրավունքն» Արմեն Ռուստամյանից հետաքրքրվեց` ինչու արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանի հանդեպ էլ հանդուրժողական չգտնվեց եւ «չաթլախ» անվանեց նրան Թովմասյանի` «ղալաթ» են արել արտահայտության համար: ՀՅԴ խմբակցության ղեկավարը հիշեցրեց, որ այդ բառը հնչեցնելուց հետո ինքը հայտարարել է, որ նման բառապաշարով երբեք չի խոսում: «Այդ իրավիճակը ստեղծվեց, որ ես այդ արտահայտությունն ունեցա: Պատասխանս եղել է ադեկվատ: Կարծում եմ`դա առաջին ու վերջին անգամ էր: Հուսով եմ, որ այդպես էլ կլինի»,- մանրամասնեց Ռուստամյանը, ով չի զղջում, որ նման արտահայտություն է  արել:

Արմեն Ռուստամյանից հստակեցրինք, թե ինչու, այնուամենայնիվ, չփորձեց հանդուրժող լինել Հրայր Թովմասյանի հանդեպ: «Էդքանից ավելի հնարավոր չէր»,- եզրափակեց ՀՅԴ խմբակցության ղեկավարը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ