Նարեկի «ստնտուկը» նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի նկարիչների միությունում Բանակում չծառայած մարդն իրեն հռչակել է մշտական գերագույն հրամանատար. Գեւորգ Պետրոսյան Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Ֆարմանյան Սահմանադրագետները լռում են Նիկոլյան Սահմանադրության մեջ ընտանիքից հանվում է «կին եվ տղամարդ» ձեւակերպումը. Նաիրա Զոհրաբյան Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է

ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՎԱՀԱՆՈՒՄ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԸ ԵՐԲԵՔ ՉՓԱԿՎԵՑ

Արխիվ 12-16

ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՎԱՀԱՆՈՒՄ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԸ ԵՐԲԵՔ ՉՓԱԿՎԵՑ

 

ՀՀ Գեղարքունիքի մարզի  սահմանամերձ Վահան գյուղի միակ մանկապարտեզում այսօր սովորում  է 43 երեխա: Նախորդ տարվա համեմատ` այս տարի  մանկապարտեզ հաճախող երեխաների թիվը նվազել է: Մանկապարտեզի տնօրեն ԱՆԱՀԻՏ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ հույս ունի, որ հաջորդ տարի երեխաների թիվը կրկին կավելանա.«Վահան գյուղից գրեթե արտագաղթողներ չկան, ծնելիության աճը նվազել է, քանի որ  ծնողները երկուսից ավելի երեխաներ չեն ունենում: Պատճառը սոցիալ-տնտեսական անմխիթար վիճակն է: Երեխա ունենալուց հետո անհրաժեշտ է հոգալ նրանց կարիքները, ծնողներից շատերը  չունեն նման  հնարավորություն»,-«Իրավունքի» հետ զրույցում նշեց մանկապարտեզի տնօրենը:

Մանկապարտեզի 11 աշխատակիցներն աշխատում են նվազագույն աշխատավարձով եւ տնօրենի խոսքով`չեն դժգոհում.«Մեր գյուղում մարդիկ շատ պատվախնդիր են, ասում են ավելի լավ է քիչ ստանանք, բայց մեր հողի վրա ապրենք, քան շատ վաստակենք ու օտար երկրում լավ կյանքով ապրենք: Այսպիսի մարդկանց շնորհիվ է, որ այսօր գյուղը կա»,-նկատեց Ա. Մնացականյանը:

Արցախյան հերոսամարտի տարիներին մանկապարտեզը չի գործել: Պատերազմից հետո վերաբացվել է 2011 թվականին: Իսկ մինչ վերաբացվելը` մանկապարտեզը  երբեք փակ չի եղել.«Արդեն 30 տարի եւ  ավելի աշխատում եմ մանկապարտեզում: Պատերազմի օրերին, երբ գյուղը հայտնվեց կրակոցների տակ, երեխաները մնացին տներում, իսկ մանկապարտեզը դարձավ կամավոր ջոկատի կացարան: Հնարավոր չէր փակել մանկապարտեզը, բաց դռները մեզ համար կարծես թե հույս էին: Փառք Աստծո մեր հույսերն արդարացան: Այսօր արդեն մանկապարտեզը գազաֆիկացված է, խնայողություններ անելու համար օրեր առաջ տեղադրվեց նաեւ արեգակնային ջեռուցիչ, որն ապահովում է ջեռուցման 50 տոկոսը»,-գոհունակությամբ շեշտեց տիկին Մնացականյանը:

Հիմնանորոգումից հետո մանկապարտեզը նաեւ կահավորվել է, չկա միայն բուժսպասարկման համար անհրաժեշտ գույք: Խնդիրը լուծելու համար Ա. Մնացականյանը մի քանի կազմակերպությունների արդեն  դիմել է եւ  հուսով սպասում, որ կունենա աջակիցներ:

Ըստ Անահիտ Մնացականյանի` Վահանում աստիճանաբար սոցիալական պայմանները բարելավվում են, մարդիկ  ավելացրել են  անասունների գլխաքանակը, կաթը հանձնում են մթերող ընկերություններին եւ լուծում իրենց առօրյա խնդիրները.«Կարեւորը մեր երկրին խաղաղություն լինի, իսկ խնդիրները ժամանակի ընթացքում կլուծվեն»,-իր խոսքը եզրափակեց Անահիտ Մնացականյանը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ