Նարեկի «ստնտուկը» նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի նկարիչների միությունում Բանակում չծառայած մարդն իրեն հռչակել է մշտական գերագույն հրամանատար. Գեւորգ Պետրոսյան Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Ֆարմանյան Սահմանադրագետները լռում են Նիկոլյան Սահմանադրության մեջ ընտանիքից հանվում է «կին եվ տղամարդ» ձեւակերպումը. Նաիրա Զոհրաբյան Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է

ՀՅԴ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. «ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՄԱՍ ԼԻՆԵԼԸ ՄԵԶ ՉԻ ԿԱՇԿԱՆԴՈՒՄ»

Արխիվ 12-16

ՀՅԴ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. «ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՄԱՍ ԼԻՆԵԼԸ ՄԵԶ ՉԻ

ԿԱՇԿԱՆԴՈՒՄ»


Տեղական ինքնակառավարման համակարգի խնդիրներին խորհրդարանը բազմիցս անդրադարձել է: Երեկ տեղի ունեցած արտահերթ նիստի ընթացքում եւս անդրադարձ կատարվեց տեղական ինքնակառավարման համակարգի խնդիրներին, սակայն ոչ իշխանական  չորս ուժերը` ՀԱԿ-ը, ԲՀԿ-ը, «Ժառանգությունը», ՕԵԿ-ը, չէին մասնակցում այդ քննարկմանը: «Իրավունքի» հետ զրույցում ՀՅԴ խմբակցության պատգամավոր, սոցապ փոխնախարար Արծվիկ Մինասյանն ասաց, որ ճիշտ չէ չմասնակցել նման կարեւոր հարցի քննարկմանը:

- Եթե չկարողանային ազդել որոշման վրա, բոյկոտն ինչ-որ կերպ հասկանալի կլիներ, ու մենք էլ  ենք կիրառել այդ ձեւը: Բայց երբ առաջարկը, կապված վերջին դեպքերի հետ, ընդունվեց ու հետո հայտարարվեց բոյկոտ,  չեմ ընդունում այդ մոտեցումը:

- Արդյոք Քոչարյանի իշխանության տարիներին կոալիցիայի կազմում լինելը կաշկանդում է դաշնակցությանն ավելի սուր գնահատականներ հնչեցնել  անցյալում կատարված բռնություններին, հնչեց բացասական պատասխան:

- Մեզ կաշկանդող  ոչինչ կա, ու կաշկանդողներ էլ չկան: Մենք բոլոր ժամանակներում էլ  ներքին կռիվ տվել ենք:

- Բայց  խորհրդարանի աշխատանքը բոյկոտելուը դեպք չի եղել:

- Ես 2007 թ-ից եմ պատգամավոր: Դրանից ավելի վաղ չեմ հիշում ինչ է եղել: Բայց «Արդարություն» դաշինքը, որքան հիշում եմ, բոյկոտեց ու չմասնակցեց հարցերի քննարկմանը:

- 2015 թ-ին «եռյակի» հետ ՀՅԴ-ի համագործակցությունն ինչպիսին է լինելու:

- Մենք որեւէ քաղաքական ուժի  չենք մերժել: Կարեւորն այն է,  թե ինչ հարցի շուրջ կարող ես համագործակցել: Ժողովրդավարական արժեքների ամրապնդման, մեր երկրի զարգացման հարցում համագործակցել ենք  քաղաքական ուժերի հետ մի շարք հարցերի շուրջ: Բայց սահմանադրական փոփոխությունների հարցում եռյակի հետ համագործակցության եզր չեն տեսնում: Եթե եռյակը կփոխի իր տեսակետը սահմանադրական փոփոխությունների հարցում, պատրաստ ենք համագործակցել:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ