Նարեկի «ստնտուկը» նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի նկարիչների միությունում Բանակում չծառայած մարդն իրեն հռչակել է մշտական գերագույն հրամանատար. Գեւորգ Պետրոսյան Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Ֆարմանյան Սահմանադրագետները լռում են Նիկոլյան Սահմանադրության մեջ ընտանիքից հանվում է «կին եվ տղամարդ» ձեւակերպումը. Նաիրա Զոհրաբյան Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է

ԱՇՈՏ ԱՂԱԲԱԲՅԱՆԸ ՈՐՈՇԵՑ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ԲԱԽՏԸ

Արխիվ 12-16

ԱՇՈՏ ԱՂԱԲԱԲՅԱՆԸ ՈՐՈՇԵՑ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ԲԱԽՏԸ

Երեկ մինչ ԱԺ պատգամավորները կամաց-կամաց գալիս էին դահլիճ, որպեսզի քվորումը կայանար, ու արտահերթ նիստով քննարկվեր ԱԺ ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունների առաջարկած` վերջին իրադարձությունները դատապարտող հայտարարության նախագիծը, ժամանեց նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԱՇՈՏ ԱՂԱԲԱԲՅԱՆԸ, ով խորհրդարանում հայտնի է քվեարկությունից քվեարկություն երեւալով: Մինչ արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրված հարցերի քննարկումները կավարտվեին ու կսկսվեր արտահերթ նիստը, պարոն Աղաբաբյանը դահլիճում նստած որոշեց "սպանել" ժամանակը` քչփորելով սեփական հեռախոսի հնարավորությունները: Եվ ով հրաշք, պարոն պատգամավորը գտավ հեռախոսով բլոտ խաղալու հնարքը: Հավանաբար, վերջինս նույնպես կարեւոր գործով էր զբաղված, քան այս կամ այն օրենքի նախագծի քննարկումն էր, չէ՞ որ նա էլ բախտ բացելով որոշում էր արտահերթ նիստի ճակատագիրը: Համ էլ, շախմատասեր Աղվան Վարդանյանի բացասական օրինակը վարակիչ դուրս եկավ...

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ