Նարեկի «ստնտուկը» նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի նկարիչների միությունում Բանակում չծառայած մարդն իրեն հռչակել է մշտական գերագույն հրամանատար. Գեւորգ Պետրոսյան Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Ֆարմանյան Սահմանադրագետները լռում են Նիկոլյան Սահմանադրության մեջ ընտանիքից հանվում է «կին եվ տղամարդ» ձեւակերպումը. Նաիրա Զոհրաբյան Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է

ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆՆ ՈՒՐԱՑԱՎ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՀԱՄԱՐՀԵՑ Ն. ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

Արխիվ 12-16

ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆՆ ՈՒՐԱՑԱՎ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՀԱՄԱՐՀԵՑ Ն. ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ երեկ խորհրդարանը գումարեց ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` օրակարգում ունենալով ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի ներկայացրած ՀՀ Ազգային ժողովի հայտարարության նախագիծը: Ուշագրավ էր այն, որ երկու օր բոյկոտող խմբակցությունները` ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, "Ժառանգությունն" ու ՕԵԿ-ը նույնպես մասնակցեցին նիստին:

Եվ ի վերջո, պատգամավորների 71 "կողմ" եւ 1 "դեմ" ձայների հարաբերակցությամբ ընդունեց շահարկման ու խորհրդարանական նիստերին չմասնակցելու առիթ դարձած ՀՀ Ազգային ժողովի հայտարարության նախագիծը: Այս ամենի մեջ առավել հատկանշական էր ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի ելույթը, ով նախ ուրացավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ում ազդեցությունը երբեմն-երբեմն ակնառու է ՀԱԿ-ի վրա, ապա հերթական անգամ արհամարհեց հարազատ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանին: Արի ու տես, որ իր ելույթում պարոն Զուրաբյանը հիշեց Ռ. Քոչարյանի նախագահական տարիներն ու ժամանակի "բեսպրիդելը"` անդրադառնալով, որ նրա օրոք ՀՀ նախագահի թիկնազորի անդամ Աղամալ Հարությունյանը մեղավոր ճանաչվեց 2001 թվականի սեպտեմբերի 25-ին "Առագաստ" սրճարանում Ջավախքի Նինոծմինդայի շրջանի Ջիգրաշեն գյուղի գյուղապետ, Դաշնակցության անդամ Պողոս Պողոսյանի  սպանության մեջ եւ դատապարտվեց երկու տարի ազատազրկման, սակայն պատիժը չկիրառվեց, այլ` սահմանվեց մեկ տարի փորձաշրջան: Ապա պարոն Զուրաբյանը հայտարարեց, թե դահլիճը իրենք լքելու են Գագիկ Ջհանգիրյանի ելույթից հետո, մինչդեռ վերջինիս հաջորդելու էր նույն խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ելույթը: Ինչեւէ, մինչ Ն. Փաշինյանը կոկորդ է պատռում ԱԺ ՀԱԿ խմբակցության կապտուկազարդ պատգամավոր Արամ Մանուկյանի համար, Լ. Զուրաբյանը շարունակում է նրան բանի տեղ չդնել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ