Նարեկի «ստնտուկը» նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի նկարիչների միությունում Բանակում չծառայած մարդն իրեն հռչակել է մշտական գերագույն հրամանատար. Գեւորգ Պետրոսյան Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Ֆարմանյան Սահմանադրագետները լռում են Նիկոլյան Սահմանադրության մեջ ընտանիքից հանվում է «կին եվ տղամարդ» ձեւակերպումը. Նաիրա Զոհրաբյան Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է

ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԳԱԼՈՎԻ-ԳՆԱԼՈՎԻ Է

Արխիվ 12-16

ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԳԱԼՈՎԻ-ԳՆԱԼՈՎԻ Է

Երեկ ԱԺ-ում տեղի ունեցավ արդեն նոր "քառյակի"` ՀԱԿ-ի, ՕԵԿ-ի, ԲՀԿ-ի, "Ժառանգության" համատեղ ասուլիսը, որը վերաբերում է վերջին շրջանում ազատամարտիկների ու ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի հետ եղած միջադեպերին: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը Արամ Մանուկյանի վրա հարձակումը համարեց արտառոց: "Իրավունքը" ՀԱԿ պատգամավորից հետաքրքրվեց, թե ինչու է պատգամավորի վրա հարձակումն արտառոց համարում, քանի որ դա եղել է խորհրդարանի պատերից դո՞ւրս: "Վկայակոչեք խորհրդարանի պատերից դուրս տեղի ունեցած նման դեպք",- հարցին հարցով պատասխանեց պատգամավորը:
Հիշեցրինք` 2003 փետրվարի 4-ին նախագահական ընտրություններից առաջ դանակահարեցին պատգամավոր Հայկ Բաբուխանյանին: "Չեմ հիշում",- ինքնամոռաց ասաց նախկին զինդատախազը, ապա արագ-արագ հավելեց. "Էլի արտառոց է":
- Բա ինչո՞ւ այն ժամանակ չդատապարտեցիք կատարվածը:
- Ես 2003 թ.-ին զինվորական դատախազ էի եւ չէի կարող: Մերսի…
Իհարկե, չէիք կարող դատապարտել, պրն Ջհանգիրյան, քանի որ բռնության մասին հիշում եք այն ժամանակ, երբ դա բումերանգի նման անդրադառնում է ձեր խմբակցությանը կամ յուրայիններից մեկին: Իսկ զինդատախազի պաշտոնը ձեզ համար չափազանց արժեքավոր էր, որը ձեզ, չգիտես ինչու, մոռացության է տվել ՀՀՇ-ական տարիները եւ ՀՀՇ-ին սպասարկելը: Եթե այդ տարիներին զինդատախազ էիք, դա հենց ՀՀՇ-ի շնորհքն էր, ու այն ինչ Դուք իրականացնում էիք "գեղեցիկ" կերպով ու ձեր "թեթեւ" ձեռքով, դա հանրությունը հաստատ չի մոռանա:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ