Նարեկի «ստնտուկը» նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի նկարիչների միությունում Բանակում չծառայած մարդն իրեն հռչակել է մշտական գերագույն հրամանատար. Գեւորգ Պետրոսյան Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Ֆարմանյան Սահմանադրագետները լռում են Նիկոլյան Սահմանադրության մեջ ընտանիքից հանվում է «կին եվ տղամարդ» ձեւակերպումը. Նաիրա Զոհրաբյան Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է

ԲՀԿ-Ն ԲՈՅԿՈՏՈՒՄ Է, ՔԱՆԻ ՈՐ ԱՐՁԱԿՈ՞ՒՐԴ Է ՈՒԶՈՒՄ

Արխիվ 12-16

ԲՀԿ-Ն ԲՈՅԿՈՏՈՒՄ Է, ՔԱՆԻ ՈՐ ԱՐՁԱԿՈ՞ՒՐԴ Է ՈՒԶՈՒՄ

Խորհրդարանը երեկ գումարեց ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան, որի  օրակարգում ընդգրկված էր ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի ներկայացրած ՀՀ Ազգային ժողովի հայտարարության նախագիծը: Վերոնշյալ քաղաքական ուժերի նախաձեռնությունը երկօրյա "արձակուրդից" հետո դահլիճ բերեց բոյկոտող խմբակցություններին` ՀԱԿ-ին, "Ժառանգությանը", ՕԵԿ-ին ու ԲՀԿ-ին: Բայց, արի ու տես, որ իր թվով երկրորդ խորհրդարանական խմբակցությունը` "Բարգավաճ Հայաստանը", ներկայացել էր երկու հոգով` Նաիրա Զոհրաբյանն ու Վահան Բաբայանը: Ստացվում է, որ ԲՀԿ-ում բացակայությունները պայմանավորված էր ոչ թե բողոք-բոյկոտով, թե դատապարտող հայտարարություն է պետք ընդունել մի քանի ազատամարտիկների եւ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի հետ տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ, այլ պարզապես ԲՀԿ-ական պատգամավորները հոգնել են ու վաղաժամ անցել ձմեռային արձակուրդի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ