Նարեկի «ստնտուկը» նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի նկարիչների միությունում Բանակում չծառայած մարդն իրեն հռչակել է մշտական գերագույն հրամանատար. Գեւորգ Պետրոսյան Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Ֆարմանյան Սահմանադրագետները լռում են Նիկոլյան Սահմանադրության մեջ ընտանիքից հանվում է «կին եվ տղամարդ» ձեւակերպումը. Նաիրա Զոհրաբյան Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է

"ՉԳԻՏԵՄ` ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ՓՈԽՏՆՕՐԵՆԻ ՀԵՏ ԻՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ"

Արխիվ 12-16

"ՉԳԻՏԵՄ` ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ՓՈԽՏՆՕՐԵՆԻ ՀԵՏ ԻՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ"

Էներգետիկայի փոխնախարար ԱՐԵԳ ԳԱԼՍՏՅԱՆԻՑ լրատվամիջոցները հետաքրքրվեցին, թե ինչ է կատարվում Հայաստանի ԱԷԿ-ում, ինչու է տնօրենն ազատվել, իսկ փոխտնօրենը` ձերբակալվել: "Դե ես ավելացնելու բան չունեմ,  թերթերում եմ կարդացել",- ասաց պրն Գալստյանը:
"Ինչո՞ւ որեւէ պարզաբանում նախարարությունը չի ներկայացնում",- հետաքրքրվեց "Իրավունքի" լրագրողը:
"Այդ գործով զբաղվում են համապատասխան մարմինները: Խոսքը կոմերցիոն տնօրենի մասին է: Մինչեւ ուսումնասիրությունները չավարտվեն, ոչինչ չենք կարող ասել",- պատասխանեց պաշտոնյան:
Էներգետիկայի փոխնախարարին լրագրողները հիշեցրին, որ ազատված տնօրենն ու ձերբակալված փոխտնօրենը, ըստ տարածված տեղեկությունների, էներգետիկայի նախկին նախարար Արմեն Մովսիսյանի մտերիմներն են եղել: "Նշանակված տնօրենը նախկինում եղել է  գլխավոր ինժեներ: Չգիտեմ, թե ինչ կապ ունեն Արմեն Մովսիսյանի հետ",- պատասխանեց էներգետիկայի ու բնական պաշարների փոխնախարարը:
Մեր մյուս դիտարկմանը` եթե մամուլը չբարձրաձայներ խնդրի մասին, էներգետիկայի ու բնական պաշարների  նախարարությունը ոչ մի հայտարարություն չէ՞ր տարածելու: "Թերթերը գրեցին, երբ արդեն հրապարակում եղավ, որ փոխտնօրենը ձերբակալվել է",- հակադարձեց նախարարության ներկայացուցիչը:
Արդյո՞ք փոխնախարարը կասկած չի ունեցել, որ ատոմակայանի  փոխտնօրենը չարաշահումներ է թույլ տվել. "Ես զբաղվում եմ իմ գործով, իմ ոլորտին չեն առնչվում այդ չարաշահումները",- եզրափակեց Արեգ Գալստյանը:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ