Նարեկի «ստնտուկը» նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի նկարիչների միությունում Բանակում չծառայած մարդն իրեն հռչակել է մշտական գերագույն հրամանատար. Գեւորգ Պետրոսյան Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Ֆարմանյան Սահմանադրագետները լռում են Նիկոլյան Սահմանադրության մեջ ընտանիքից հանվում է «կին եվ տղամարդ» ձեւակերպումը. Նաիրա Զոհրաբյան Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է

ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՁԵՌՔԵՐԸ "ԱՐՅՈՒՆԻՑ ԼՎԱՆԱԼ"

Արխիվ 12-16

ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՁԵՌՔԵՐԸ "ԱՐՅՈՒՆԻՑ ԼՎԱՆԱԼ"

"Ժառանգություն խմբակցության  ղեկավար Ռուբեն Հակոբյանից լրատվամիջոցներից մեկը հետաքրքրվեց` 1996-ին կատարված բռնությունները օգնեցի՞ն իշխանությանը: Ի պատասխան` Ռուբեն Հակոբյանը, ով այդ տարիներին, ի թիվս այլ պատգամավորների, ձերբակալվել  ու ահավոր դաժան ծեծի էր ենթարկվել, ասաց, որ իր համար հարցը սպասելի էր: "Իմ դիրքորոշումը չի փոխվել: Եթե իշխանությունն ու հասարակությունը դատապարտեր դա, մենք այսօր այդ օրին չէինք լինի",- ասաց  պրն Հակոբյանը:
ՀԱԿ  խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը, որքան էլ զարմանալի թվա,  անարձագանք  թողեց  իր գործընկերոջ մեղադրանքները` ուղղված ՀՀՇ-ի հասցեին: "Իրավունքը" պատգամավորից փորձեց պարզել, արդյո՞ք համաձայն է Ռուբեն Հակոբյանի գնահատականներին: "Հարցրեք Ռուբեն Հակոբյանին",- պատասխանից փորձեց խուսափել պատգամավորը:
Երբ հարցը պնդեցինք, պատգամավորը հարցին հարցով պատասխանեց.
- Ես ի՞նչ եմ եղել 1995-1996 թթ.-ին: Դուք գիտեք, ես ի՞նչ եմ աշխատել այդ ժամանակ:
- Դուք ՀՀՇ-ի իշխանության տարիներին ղեկավար կազմում եք եղել:
- Ոչ, ես երբեք որեւէ կուսակցության անդամ չեմ եղել: 1995-1996-ին ես եղել եմ Արդարադատության նախարարության վարչության պետ:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Հ.Գ.
-Գագիկ Ջհանգիրյանին ցանկանում ենք հիշեցնել, որ չլինել կուսակցության անդամ,  բայց լինել պաշտոնյա, չի նշանակում չունենալ պատասխանատվություն` այդ տարիներին կատարված իրադարձությունների համար: Այլ հարց է, որ Գագիկ Ջհանգիրյանը փորձում է սրբագրել իր անցյալը եւ ձեռքերը լվանալ 1995-1996-ին տեղի ունեցած արյունալի դեպքերից ու բռնություններից:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ