Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի նկարիչների միությունում Բանակում չծառայած մարդն իրեն հռչակել է մշտական գերագույն հրամանատար. Գեւորգ Պետրոսյան Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Ֆարմանյան Սահմանադրագետները լռում են Նիկոլյան Սահմանադրության մեջ ընտանիքից հանվում է «կին եվ տղամարդ» ձեւակերպումը. Նաիրա Զոհրաբյան Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք

ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾԻՆ ԾԵԾԵԼ ԵՆ, ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾԱԴՐԵԼ, ԵՎ` ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՉՍՏԱՆԱԼՈՎ ՔԿՀ-ՈՒՄ ՄԱՀԱՑԵԼ Է

Արխիվ 12-16

ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾԻՆ ԾԵԾԵԼ ԵՆ, ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾԱԴՐԵԼ,  ԵՎ` ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՉՍՏԱՆԱԼՈՎ ՔԿՀ-ՈՒՄ ՄԱՀԱՑԵԼ Է


Քաղաքացի Թամարա Թ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին և 309-րդ հոդվածի 2-րդ մասերով հարուցվել է քրեական գործ: Այս մասին տեղեկացանք ՀՔԾ մամուլի խոսնակ ՄԻՔԱՅԵԼ ԱՀԱՐՈՆՅԱՆԻՑ:

- Ըստ քաղաքացի Թամարա Թ.-ի հաղորդման` 2014 թվականի օգոստոսի 6-ին ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի աշխատակիցները ամուսնուն, ծեծելով ու այլ բռնություն գործադրելով, տեղափոխել են ոստիկանության բաժին, որտեղ միայն մեկ օր ապօրինի պահելուց հետո ձերբակալել են:   Բացի դրանից, իր ամուսնուն կալանավորելուց հետո ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները նրան համապատասխան բուժօգնություն չեն ցուցաբերել, ինչի արդյունքում 2014 թվականի նոյեմբերի 26-ին նա մահացել է: Կատարվում է նախաքննություն:


ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ