Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի նկարիչների միությունում Բանակում չծառայած մարդն իրեն հռչակել է մշտական գերագույն հրամանատար. Գեւորգ Պետրոսյան Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Ֆարմանյան Սահմանադրագետները լռում են Նիկոլյան Սահմանադրության մեջ ընտանիքից հանվում է «կին եվ տղամարդ» ձեւակերպումը. Նաիրա Զոհրաբյան Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք

"ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ ՀԱՆԴԵՊ ԷԴՔԱՆԻՑ ԱՎԵԼԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷՐ ՀԱՆԴՈՒՐԺՈՂ ԼԻՆԵԼ"

Արխիվ 12-16

"ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ ՀԱՆԴԵՊ ԷԴՔԱՆԻՑ
ԱՎԵԼԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷՐ ՀԱՆԴՈՒՐԺՈՂ ԼԻՆԵԼ"


ՀՅԴ խմբակցության ղեկավար ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ, ԱԺ-ում արտահերթ նիստում դատապարտելով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի եւ որոշ ազատամարտիկների վրա հարձակումը, անդուրժողականության կոչ արեց: "Իրավունքն" Արմեն Ռուստամյանից հետաքրքրվեց, թե ինչու արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանի հանդեպ էլ հանդուրժողական չգտնվեց եւ "չաթլախ" անվանեց նրան` Թովմասյանի` "ղալաթ են արել" արտահայտության համար: ՀՅԴ խմբակցության ղեկավարը հիշեցրեց, որ այդ բառը հնչեցնելուց հետո ինքը հայտարարել է, որ նման բառապաշարով երբեք չի խոսում: "Այդ իրավիճակը ստեղծվեց, որ ես այդ արտահայտությունն ունեցա: Պատասխանս եղել է ադեկվատ: Կարծում եմ` դա առաջին ու վերջին անգամ էր: Հուսով եմ, որ այդպես էլ կլինի",- մանրամասնեց Ռուստամյանը, ով չի զղջում, որ նման արտահայտություն է  արել:
Արմեն Ռուստամյանից հստակեցրինք, թե ինչու, այնուամենայնիվ, չփորձեց հանդուրժող լինել Հրայր Թովմասյանի հանդեպ: "Էդքանից ավելի հնարավոր չէր",- եզրափակեց ՀՅԴ խմբակցության ղեկավարը:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ