Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի նկարիչների միությունում Բանակում չծառայած մարդն իրեն հռչակել է մշտական գերագույն հրամանատար. Գեւորգ Պետրոսյան Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Ֆարմանյան Սահմանադրագետները լռում են Նիկոլյան Սահմանադրության մեջ ընտանիքից հանվում է «կին եվ տղամարդ» ձեւակերպումը. Նաիրա Զոհրաբյան Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք

Մ. ՄԵԼՔՈՒՄՅԱՆԻՆ ՄԱՍԱՄԲ ԲԱՎԱՐԱՐՈՒՄ Է ՀՀԿ-Ի ՈՒ ՀՅԴ-Ի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Արխիվ 12-16

Մ. ՄԵԼՔՈՒՄՅԱՆԻՆ ՄԱՍԱՄԲ ԲԱՎԱՐԱՐՈՒՄ Է ՀՀԿ-Ի ՈՒ ՀՅԴ-Ի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ԲՀԿ պատգամավոր ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԻՆ, պարզվում է, ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի համատեղ հայտարարությունը մասամբ բավարարում է:
Հիշեցնենք, որ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը դեկտեմբերի 15-ին ԱԺ-ում հայտարարել էր, որ պետք է ընդհատել ԱԺ նստաշրջանը եւ արտահերթ նիստ գումարել` ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի, ազատամարտիկների վրա հարձակվելու վերաբերյալ: Դեկտեմբերի 16-ին գումարվում է արտահերթ նիստը, ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի առաջարկությամբ` ԱԺ-ն դատապարտող հայտարարություն է ընդունում, որը, սակայն, Նաիրա Զոհրաբյանը համարեց երրորդ դասարանի մակարդակի շարադրություն: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանն էլ, ընթերցելով իրենց պահանջը` լքեց նիստերի դահլիճը:
"Իրավունքի" հետ զրույցում Միքայել Մելքումյանն ասաց, որ ԲՀԿ-ի պահանջի մի մասը իրականացավ, սակայն չի նշանակում, թե ՀՀ փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի հրաժարականը կարեւոր չէ իրենց համար: "Բայց կյանքը շարունակվում է, մենք չենք կարող կառչել մի տեղից ու ասել` վերջ: Հայտարարության մի մասը իրականացավ, մյուս մասին էլ կարող է անդրադառնանք հետո",- մանրամասնեց պատգամավորը:
Հստակեցրինք` արդյոք Լեւոն Երանոսյանի պաշտոնանկության հարցը բարձրաձայնելու է ԲՀԿ-ն: "Կյանքը ցույց կտա",- հակիրճ ասաց Մելքումյանը:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Հ.Գ.
Փաստորեն, Միքայել Մելքումյանը որոշել է հակադրվել ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանին ու ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանին, որոնք բոլորովին հակառակ դիրքորոշում ունեն: Դե, եթե ԲՀԿ պատգամավորին մասամբ բավարարում էր ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի համատեղ դատապարտող հայտարարությունը, ինչու նա չմասնակցեց քվեարկությանն ու ձեռնպահ չքվեարկեց: Ի դեպ, վերջերս Միքայել Մելքումյանի ու Նաիրա Զոհրաբյանի դիրքորոշումները սկսել են լուրջ տարբերվել: Եթե Ն.Զոհրաբյանը նախընտրում է հիստերիկ ոճը, ապա Մ.Մելքումյանը փորձում է չիջնել այդ մակարդակին:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ