Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի նկարիչների միությունում Բանակում չծառայած մարդն իրեն հռչակել է մշտական գերագույն հրամանատար. Գեւորգ Պետրոսյան Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Ֆարմանյան Սահմանադրագետները լռում են Նիկոլյան Սահմանադրության մեջ ընտանիքից հանվում է «կին եվ տղամարդ» ձեւակերպումը. Նաիրա Զոհրաբյան Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք

"ՍՊԱՌՈՂԸ ՊԵՏՔ Է ՏԱՐԲԵՐԻ ԵՐԿԱԹՈՎ ԵՎ ՖՈԼԱԹԹՎՈՎ ՀԱՐՍՏԱՑԱԾ ՀԱՑԸ"

Արխիվ 12-16

"ՍՊԱՌՈՂԸ ՊԵՏՔ Է ՏԱՐԲԵՐԻ ԵՐԿԱԹՈՎ ԵՎ ՖՈԼԱԹԹՎՈՎ ՀԱՐՍՏԱՑԱԾ ՀԱՑԸ"

Օրերս Հայկական տեխնոլոգիական ակադեմիան նամակ է հղել ԱԺ նախագահ Գ. Սահակյանին եւ Հանրային խորհրդի նախագահ Վ. Մանուկյանին` վերջերս մամուլում եւ հեռուստատեսությամբ բուռն քննարկման առարկա դարձած` Հայաստանում արտադրվող ալյուրը պարտադիր կերպով երկաթով եւ ֆոլաթթվով հարստացնելու օրենքի նախագծի վերաբերյալ: Նամակում մասնավորապես ասված է. "Նախաձեռնող կողմը ՀՀ առողջապահության նախարարարությունն է, որը հիմնվելով UNICEF-ի կողմից մշակված ծրագրին, գտնում է, որ մի շարք հիվանդությունների պատճառը հենց երկաթի եւ ֆոլաթթվի պակասն է: Երկրները, որոնք պլանավորում են  մասնակցել այդ ծրագրին, հետեւյալն են` Հայաստանը, Ադրբեջանը, Ալբանիան, Վրաստանը, Տաջիկստանը, Թուրքիան եւ այլն: Մյուս կողմից` այդ ծրագրին չեն մասնակցել հետեւյալ զարգացած երկրները` Ռուսաստանը, Գերմանիան, Ֆրանսիան, Չինաստանը, Ճապոնիան, Կորեան, Դանիան եւ այլն: Դրա հետ միասին, կան մի շարք բժշկական հետազոտություններ, որոնք մեջբերում են ֆոլաթթվի բացասական ազդեցությունները: Հաշվի առնելով, որ մեր Ակադեմիայի անդամ կենսատեխնոլոգ Ա. Սելինյանը հանդիսանում է բնական (օրգանական) հացի հեղինակը, մեր ակադեմիայում անցկացրել են լսումներ` այս խնդրի պարզաբանումների մասին":
Ելնելով քննարկումների արդյունքից` Հայկական տեխնոլոգիական ակադեմիան առաջարկում է հետեւյալը`
1. ԱԺ-ում նախքան օրենքի ընդունելը կազմակերպել մասնագիտական եւ հասարակական քննարկումներ:
2. Օրենքի նախագծից հանել պարտադիր հարստացման դրույթը:
3. Առաջարկվող հավելանյութը (երկաթն ու ֆոլաթթուն) ընդունված կարգով մտցնել Հայաստանում գործող ՀԱՏ 31-99 նորմատիվ փաստաթղթի մեջ:
4. Առաջարկվող հավելանյութով թխված հացատեսակները պիտակավորվեն, որպեսզի սպառողը տարբերի երկաթով եւ ֆոլաթթվով հարստացված հացը շուկայում վաճառվող սովորական հացից:

Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ