Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի նկարիչների միությունում Բանակում չծառայած մարդն իրեն հռչակել է մշտական գերագույն հրամանատար. Գեւորգ Պետրոսյան Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Ֆարմանյան Սահմանադրագետները լռում են Նիկոլյան Սահմանադրության մեջ ընտանիքից հանվում է «կին եվ տղամարդ» ձեւակերպումը. Նաիրա Զոհրաբյան Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք

"ԱՌԱՆՑ ՄԱՍՆԱԳԵՏԻ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ` ԽՈՐՀՈՒՐԴ ՉԻ ՏՐՎՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԽԹԱՆԻՉՆԵՐ"

Արխիվ 12-16

"ԱՌԱՆՑ ՄԱՍՆԱԳԵՏԻ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ` ԽՈՐՀՈՒՐԴ ՉԻ ՏՐՎՈՒՄ
ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԽԹԱՆԻՉՆԵՐ"


- Հարգելի բժիշկ, որոշ տղամարդիկ խթանիչներ են օգտագործում` սեռական ակտի բարեհաջող ընթացքի համար: Որպես կանոն` ինքնուրույն կայացնելով դեղամիջոցի ընտրությունը կամ դեղագետի խորհրդատվությամբ: Կարելի՞ է: Ի՞նչ խորհուրդ կտաք:
Հարցին
պատասխանել է բ.գ.թ., դոցենտ,
սեքսոպաթոլոգ,
հոգեթերապեւտ
ՄԱՐԱՏ
ԶԱՔԱՐՅԱՆԸ.
-Սեփական առողջության մասին հոգ տանելու կուլտուրան բացակայում է հայերի մոտ: Տեսեք` կա երկու ծայրահեղություն. առաջինը` ամենատարածվածը`  համացանցում նյութեր պեղող, հարեւանի, բարեկամի, ընկերոջ խորհուրդներով առաջնորդվողներն են, ինչը կարող է լուրջ խնդրի առջեւ կանգնեցնել անհատին: Մյուս ծայրահեղությունն էլ անհատներն են, ովքեր շարունակ տարբեր մասնագետների են այցելում` պատեհ-անպատեհ առիթներով, հսկայական գումարներ վատնում անտեղի հետազոտությունների վրա: Անհատներ էլ կան, որոնք բացարձակապես ոչ մի դեղորայք չեն ցանկանում ընդունել:
Ինչ վերաբերում է խթանիչներին, առանց մասնագետի խորհրդատվության, անշուշտ, խորհուրդ չի տրվում այն օգտագործել: Բացի այն, որ նրանք կախվածություն են առաջացնում, կարող են վտանգի տակ դնել տղամարդու առողջությունը: Խոսքն այն անհատների մասին է, ովքեր ունեն սիրտ-անոթային, նյարդային, հոգեկան համակարգի հիվանդություններ... Պետք է հիշել, որ յուրաքանչյուր դեղամիջոց ունի իր ցուցումներն ու հակացուցումները: Անգամ կարդալով տվյալ դեղորայքի ցուցումները, անհատը չի կարող պատկերացնել, թե իր օրգանիզմն արդյոք կընդունի՞ այն, թե ոչ:

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ