Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի նկարիչների միությունում Բանակում չծառայած մարդն իրեն հռչակել է մշտական գերագույն հրամանատար. Գեւորգ Պետրոսյան Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Ֆարմանյան Սահմանադրագետները լռում են Նիկոլյան Սահմանադրության մեջ ընտանիքից հանվում է «կին եվ տղամարդ» ձեւակերպումը. Նաիրա Զոհրաբյան Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք

"ԳԻՇԵՐ ԵՐԶՆԿԱՅԻ ՎՐԱ" ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ՆՎԻՐՎՈՒՄ Է ՄԵԾ ԵՂԵՌՆԻ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ

Արխիվ 12-16

"ԳԻՇԵՐ ԵՐԶՆԿԱՅԻ ՎՐԱ" ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ
ՆՎԻՐՎՈՒՄ Է ՄԵԾ ԵՂԵՌՆԻ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ


Այսօր Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնում կկայանա դերասան եւ դրամատուրգ Ադրիանա Սեւան Նիքոլսի "ԳԻՇԵՐ ԵՐԶՆԿԱՅԻ ՎՐԱ" պիեսի առաջնախաղը, որի բեմադրությունն իրականացրել է ամերիկաբնակ բեմադրիչ ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ:
"Իրավունքի" հետ զրույցում բեմադրիչը հայտնեց, որ ներկայացումը նվիրված է Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցին. "Սա մի պատմություն է` ԱՄՆ-ում փախստականների կյանքի եւ մարդկային ոգու արիության մասին: Պիեսի գլխավոր հերոսները` Արտավազդն ու Ալիսան, Հայոց ցեղասպանությունից հետո նոր կյանք են կառուցում ԱՄՆ-ում, սակայն անցյալը նրանց տարբեր կերպ է հետապնդում: Առաջին անգամ պիեսը բեմադրվել է Նյու Ջերսիում: Հեղինակի հետ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո համաձայնություն ստացա այն բեմադրել Հայաստանում: Ուրախ եմ, որ թատրոնի գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանը հրավիրեց այն բեմադրել հենց Պատանի հանդիսատեսի թատրոնում, որտեղ զբաղված է թատրոնի դերասանական կազմը":
Բեմադրիչի փոխանցմամբ` այն պիեսի հեղինակի ընտանիքի պատմությունն է, որը կրում է եղեռնի հետեւանքները. "Պիեսը բավականին հետաքրքիր է կառուցված, տեսարանները շատ դինամիկ են: Հեղինակի տատը` մեծ մամը, Եղեռնի ականատեսն է եղել, անցյալի հուշերը նրան հետապնդել են, ու վերջինս ունեցել է մտային խանգարումներ, չի ճանաչել իր շրջապատի մարդկանց, նույնիսկ իր սեփական զավակներին եւ տարիներ շարունակ անցկացրել է հոգեբուժարանում":
Իսկ թե ինչ կտանի իր հետ հանդիսատեսը` ներկայացումը դիտելուց հետո, Վ. Հովհաննիսյանը նախ դժվարացավ պատասխանել, ապա հավելեց. "Հանդիսատեսը դահլիճից կհեռանա հոգով մաքրված եւ թեթեւացած, համենայնդեպս, ես այդպես եմ ցանկանում":

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ