Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի նկարիչների միությունում Բանակում չծառայած մարդն իրեն հռչակել է մշտական գերագույն հրամանատար. Գեւորգ Պետրոսյան Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Ֆարմանյան Սահմանադրագետները լռում են Նիկոլյան Սահմանադրության մեջ ընտանիքից հանվում է «կին եվ տղամարդ» ձեւակերպումը. Նաիրա Զոհրաբյան Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք

19 - 25 ԴԵԿՏԵՄԲԵՐ

Արխիվ 12-16

19 - 25 ԴԵԿՏԵՄԲԵՐ


ԽՈՅ- Եթե իրավական խնդիրներ ունեք, դրանք անսպասելի լուծում կստանան: Չի բացառվում, որ դուք ավելի շատ կծանրաբեռնվեք: Կարող են տհաճ իրավիճակներ ստեղծվել հոգեբանական լարվածությունից: Իզուր հույսներդ ուրիշների եւ երկնքից թափվող մանանայի վրա մի դրեք:

ՑՈՒԼ-
Նոր ծանոթություններից դուք կընտրեք կարեւորագույնը, որով կամրապնդեք ձեր գործնական շփումները: Կբարելավվեն ղեկավարության հետ հարաբերությունները. ձեզ կվստահեն եւ կհովանավորեն: Չեն բացառվում գործուղումները եւ որակավորումը բարձրացնելու դասընթացները:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ- Շատ մարդկանց հետ աշխատելը ձեզ ինքնարտահայտվելու մեծ հնարավորություն է տալիս: Հատկապես հաջողություն կարող են ակնկալել ղեկավարները, իսկ ենթակաները կարող են շատ աշխատել, բայց ոչնչի չհասնել: Ամբողջ ավյունը ստիպված կլինեք ծախսել միայն հարաբերությունները կարգավորելու վրա:

ԽԵՑԳԵՏԻՆ-
Աշխատավայրում պահպանվում է մեծ ծանրաբեռնվածությունը, բայց եթե դուք կարողանաք դիմանալ, շուտով ձեր պաշտոնը կբարձրացնեն: Երկուշաբթի աշխատեք չնյարդայնանալ եւ շատ ուշադիր լինել ղեկի մոտ, ճանապարհին, տեխնիկական սարքավորումներով աշխատելիս:   

ԱՌՅՈՒԾ-
Այժմ կցանկանաք լինել ուրախ մարդկանց շրջապատում, եւ դա ճիշտ ժամանակին է, քանի որ արդեն վաղուց դուք կտրված էիք նման շրջապատից: Ոմանք կարող են սիրահարվել, իսկ դա կյանքի ամենամեծ ուրախությունն է:    

ԿՈՒՅՍ-
Ձեր կյանքում կենտրոնական տեղերից մեկը կզբաղեցնեն տունը եւ ընտանիքը: Նման վերաբերմունքը, անկասկած, օգուտ կտա ձեր բնակարանին: Օգնություն եւ միջոցներ կստանաք դրսից, որը կբարձրացնի ոչ միայն ընտանեկան հարաբերությունների բարելավման հավանականությունը, այլեւ կբարձրացնի ձեր սոցիալական մակարդակը:

ԿՇԵՌՔ- Ամենահանգիստ եւ երջանիկ րոպեները նրանք են, երբ դուք գտնվում եք տանըª մտերիմ մարդկանց շրջապատում: Չորեքշաբթի կարող է ծագել թեթեւակի բախում շրջապատի հետ: Շաբաթվա ցանկացած օրը, բացի չորեքշաբթին, հաջող են ֆինանսական գործողություններ իրականացնելու համար:                

ԿԱՐԻՃ-
Այս շաբաթ նրանց համար, ովքեր ցանկանում են հաջողություն ունենալ կարիերայի բնագավառում եւ չեն վախենում պատասխանատվությունից, կլինեն բարեհաջող օրեր: Ամեն դեպքում կստանաք մեծ ֆինանսական հնարավորություններ, որից կարող է հրաժարվել միայն չափազանց ծույլը: Կարող եք ձեռք բերել թանկարժեք իրեր:          

ԱՂԵՂՆԱՎՈՐ-
Ձեր տեսքով եւ վարքով ընդգծում եք ձեր անկախությունը եւ ինքնուրույնությունը, որը հարգանքի է արժանի: Ե՜վ հիմա, ե՜ւ սրանից հետո ցանկացած գործում դուք առաջին պլան եք մղելու ձեր անձնական շահը եւ ամեն ինչ անելու եք այն իրականացնելու համար:       

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ-
Տարվա վերջին ձեր ուժերը սպառվելու եզրին կլինեն, ուստի խնայեք ձեզ: Շատերի կյանքում բարեկամների կամ պարտքի հետ կապված լուրջ խնդիրներ կան, որոնք հուզում են նրանց, բայց լուծում չեն ստանում: Աստիճանաբար ամեն ինչ կկարգավորվի, սակայն արդյունքները կզգաք մեկ տարի անց:

ՋՐՀՈՍ- Տարբեր միջոցառումները ձեր գրպանին մեծ հարված կհասցնեն, եւ այդ բացը կարող է լրացնել անսպասելիորեն ստացած պարգեւատրությունը: Ինչպես հայտնի է, դուք կարող եք բարեկամություն անել բոլորի հետª սկսած հավաքարարից, վերջացրած նախարարով, եւ դա այս շաբաթ ձեզ հաջողություն կբերի:

ՁԿՆԵՐ-
Այս շաբաթ կպարզվեն ձեր հարաբերությունները ղեկավարության հետ: Մասնագիտական աճի եւ հաջողության քիչ հնարավորություն ունեք: Այս եւ հաջորդ շաբաթ կսրվի մրցակցությունը: Նրանք, ովքեր ծնվել են մարտի սկզբին, կարող են չմտածված արարքներ կատարել:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ