Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի նկարիչների միությունում Բանակում չծառայած մարդն իրեն հռչակել է մշտական գերագույն հրամանատար. Գեւորգ Պետրոսյան Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Ֆարմանյան Սահմանադրագետները լռում են Նիկոլյան Սահմանադրության մեջ ընտանիքից հանվում է «կին եվ տղամարդ» ձեւակերպումը. Նաիրա Զոհրաբյան Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք

ՇՆՈՐՀԱՆԴԵՍ, ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ՄՐՑԱՆԱԿ`ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԵՎ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ 9-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎՈՒՄ

Արխիվ 12-16

ՇՆՈՐՀԱՆԴԵՍ, ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ՄՐՑԱՆԱԿ`ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԵՎ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ 9-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎՈՒՄ


Դեկտեմբերի 15-17-ը Մոսկվայում կայացած ԱՊՀ երկրների ստեղծագործական և գիտական ​​մտավորականության 9-րդ համաժողովին, հայաստանյան պատվիրակությունը գլխավորել է Հումանի­տար համագործակ­ցության միջպետական հիմնադրամի (ՀՀՄՀ) վարչության անդամ և ԱՊՀ անդամ պետությունների խորհրդի նախագահ, ՀՀ մշակույթի նախա­րար Հասմիկ Պողոսյանը: 
Համաժողովը մեկնարկել է պլենար նիստով, որին հաջորդել է «Գիտություն և կրթություն», «Միջմշակութային երկխո­սու­թյուն», «Երիտասարդության դերի բարձրացումը պատմամշակութային ժառան­գության պահպանման և մշակութային տուրիզմի զարգացման մեջ», «ԶԼՄ-ների դերը միջմշակութային երկխոսության ամրապնդման գործընթացներում ԱՊՀ տարածաշրջանում» թեմաներով կլոր սեղանները: Պլենար նիստը վարել է ՌԴ Նախագահի հումանիտար հարցերով հատուկ ներկայացուցիչ՝ ՀՀՄՀ համանախագահ Մ. Շվիդկոյը. նիստը բացվել է ՌԴ Նախագահի ողջույնի ուղերձով, ապա, ելույթ են ունեցել ՀՀԽ նախագահ, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վ. Սարգսյանը, ՀՀՄՀ նախագահ Փոլադ Բյուլբյուլօղլին, համաժողովին մասնակցող պատվիրակությունների ղեկավարները: Որպես հա­յաս­տան­յան պատվիրակության ղեկավար ելույթ է ունեցել նաև ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանը: Պլենար նիստի ընթացքում կայացել է «Համագործակցության դեբյուտներ» մրցանակաբաշխությունը, որը նվիրված էր ԱՊՀ-ում 2013 թ. հայտարարված Էկոլոգիայի տարվան: Հայաստանից մրցանակի արժանացել է Լիանա Մարգարյանը:
Համաժողովի ընթացքում կայացել է նաև 2015 թ. «Մշակութային մայրաքաղաքներ» հայտարարված Կուլյաբ և Վորոնեժ քաղաքների շնորհանդեսները:
Համաժողովն ավարտվել է ամփոփիչ փաստաթղթի ընդունմամբ:
Համաժողովի ընթացքում գործել է նաեւ «Համագործակցության աստղեր» և «Համագործակցության դեբյուտներ» մրցանա­կա­կիրների և իրականացված միջոցառումների մասին պատմող լուսանկարչական ցուցահանդեսը:


Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ