Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի նկարիչների միությունում Բանակում չծառայած մարդն իրեն հռչակել է մշտական գերագույն հրամանատար. Գեւորգ Պետրոսյան Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Ֆարմանյան Սահմանադրագետները լռում են Նիկոլյան Սահմանադրության մեջ ընտանիքից հանվում է «կին եվ տղամարդ» ձեւակերպումը. Նաիրա Զոհրաբյան Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք

''Նման միջամտությամբ մենք առաջարկում ենք վերադարձնել ալյուրի կարևորագույն բաղադրիչը''. Առողջապահությ

Արխիվ 12-16

''Նման միջամտությամբ մենք առաջարկում ենք վերադարձնել ալյուրի կարևորագույն բաղադրիչը''. Առողջապահության նախարարություն

 

Առողջապահության նախարարության կողմից նախաձեռնած «Ցորենի ալյուրի հարստացումը՝ միկրոտարրերով և վիտամիններով» թեմայով հրավիրված սեմինարին ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Հենրիետ Արենսը հայտարարեց, թե նման միջոցառումը կարևոր է՝ կանխելու Հայաստանում բնակչության մոտ բավական մեծ տարածում ունեցող սակավարյունություն հիվանդությունը:
«Ալյուրը հանդիսանում է կարևոր սննդային բաղադրիչ և գաղտնիք չէ, որ ցորենը աղալու ընթացքում կեղևային մասը դուրս է մնում, իսկ ինչպես գիտենք կեղևային մասը պարունակում է ալյուրի հիմնական դրական մասերը: Ըստ էության, նման միջամտությամբ մենք առաջարկում ենք վերադարձնել այն կարևորագույն բաղադրիչը, որն ի սկզբանե ունի ալյուրը»,- ասաց ՄԱԿ-ի ներկայացուցիչը և հավելեց, որ ալյուրը կեղևն իր մեջ պարունակում է երկաթ և ֆոլաթթու, որի պակասն էլ, ըստ հետազոտության տվյալների, բնակչության մեծ մասին անհրաժեշտ է:
Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանի խոսքով՝ այն պնդումները , թե նման ծրագիրն իրականացվում է առանց լուրջ հետազոտության` անհիմն է և սուտ:
«Նրանք, ովքեր ասում են, որ չկան հետազոտություններ, ուզում եմ հայտարարել, որ սուտ են ասում այդ մարդիկ, որովհետև կան այդ հետազոտությունները լրջագույն գիտական մեթոդաբանությամբ, որը միջազգային հետազոտությունն է»,- ասաց նա և նշեց, որ տնային տնտեսություններում իրականացվել են հետազոտություններ 2000-2005թթ.-ին և արդեն նաև 2010թ.-ին:


ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ