Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի նկարիչների միությունում Բանակում չծառայած մարդն իրեն հռչակել է մշտական գերագույն հրամանատար. Գեւորգ Պետրոսյան Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Ֆարմանյան Սահմանադրագետները լռում են Նիկոլյան Սահմանադրության մեջ ընտանիքից հանվում է «կին եվ տղամարդ» ձեւակերպումը. Նաիրա Զոհրաբյան Ինչպես է գլուխ գովում ճամբարափոխ համայնքապետը Թող իրանց հույս տան ընդդիմադիր լիդերները, որ իրենք կուռ են եւ ամուր. ՔՊ-ն վստահ է` 6 ձայնը ունեն Փաշինյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԶԼՄ-ների․ պահանջում է հերքում և 5 մլն դրամ փոխհատուցում Արմավիրում կինը վիճաբանությունից հետո այրել է ամուսնուն․ տղամարդը մահացել է Նոյեմբերի 24. Օրվա խոսք

ԿՐԱԿՈՑՆԵՐ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ. 27-ԱՄՅԱ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ ՎԻՐԱՎՈՐ Է

Արխիվ 12-16

ԿՐԱԿՈՑՆԵՐ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ. 27-ԱՄՅԱ

ԵՐԻՏԱՍԱՐԴԸ ՎԻՐԱՎՈՐ Է



Երեկ` ուշ երեկոյան, Կոտայքի մարզի Հացավան գյուղում հնչել են կրակոցներ: <<Իրավունք>>-ը այդ ամենի մասին ավելի մանրամասն փորձեց ճշտել Հացավան գյուղի գյուղապետից` Շավարշ Սարգսյանից, ով այն հարցին` որն է եղել կրակոցների պատճառը, նա պատասխանեց, թե`<<նրանք երկուսն էլ ալկոհոլի ազդեցության տակ են եղել, կանգնած են եղել, խոսել, վիճաբանել, ու իրենց զսպել չկարողանալու արդյունքում` վիճաբանությունը վերածվել է կրակոցների>>:
Սակայն ըստ լուրերի, մի խումբ երիտասարդներ քայլել են` բարձր հայհոյանքներ հնչեցնելով, հանդիպել են Արամ Մուրադյանին, ով փորձել է ճշտել, թե հայհոյանքներն ում են ուղղված: Արդյունքում երիտասարդներն հարձակնվել են եւ ուժեղ ծեծի ենթարկել նրան: Նա վրդովված հեռացել է, ապա զենքը ձեռքին վերադառնալով` կրակել երիտասարդների ուղղությամբ, ինչի արդյունքում վիրավորվել է 27-ամյա Մաքսիմ Գասպարյանը:
Հրազենային վնասվածք ստացած տուժածին տեղափոխել են Երեւանի հիվանդանոց, հիմա վիճակը կայուն է: Դեպքից հետո բերման է ենթարկվել կրակոցներ արձակողը ու պատմել կատարվածի մասին:
Հանցագործության գործիք հանդիսացող երկփողանի, ողորկափող որսորդական հրացանն առգրավված է: Կատարվում է նախաքննություն:


ՇԱՀԱՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ